Ազգային ժողովը 2019-ին տնտեսել է շուրջ 387 մլն դրամ
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովը 2019թ. ընթացքում կարողացել է իրեն հատկացված միջոցներից խնայել և տնտեսել շուրջ 387 միլիոն դրամ: Այս մասին դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության ժամանակ նշեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«2019թ. ընթացքում ԱԺ աշխատակազմի ղեկավարության կողմից ավելի արդյունավետ գործունեություն կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել տնտեսել շուրջ 387 մլն դրամ, որից 80 միլիոնը վերաբերում է տեխնիկական, տրասնպորտային միջոցների նյութերին, սպասարկմանը: Ենթադրաբար, այստեղ խոսքն առաջին հերթին բենզինի մասին է: 27 միլիոնը տնտեսվել է էներգետիկ սպասարկման շնորհիվ»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի աշխատակազմին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ