Վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ. Ռուբեն Սաֆրաստյան
Բլոգոսֆերա
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բարձր եմ գնահատում մեր երկրի պետական կառույցների համակարգված գործելակերպը գեներալ Սուլեյմանիի սպանությամբ առաջացած ճգնաժամի պայմաններում:
Դատելով ԶԼՄ-ների հաղորդագրություններից, հունվարի 3-ի ընթացքում իրականացվել են հետևյալ գործողությունները.
1. Վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ
2. Տեղի է ունեցել խորհրդակցություն ՊՆ-ում
3. Տեղի է ունեցել խորհրդակցություն ԱԳՆ-ում
4. ԱԳՆ-ն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:
Անտարակույս, եղած պետք է լինեն նաև գործողություններ, որոնք հրապարակման ենթակա չեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)