«Իրանի «թասիբին» կանգնողները ճիշտ կանեն պրոբլեմներ չսարքեն»
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ պետք է լինի դրական չեզոքությունը և միակ բանը, որին Հայաստանը պետք է կողմ լինի, դա խնդիրների դիվանագիտական լուծման և բռնության մերժման ճանապարհն է։ Իրանի «թասիբին» կանգնող՝ «ջուրը չտեսած բոբիկացող» էնտուզիաստները, մանավանդ պաշտոնյաները, մանավանդ Արցախում՝ ճիշտ կանեն երեք անգամ մտածեն դա անելուց առաջ և պրոբլեմներ չսարքեն իրենց աննրբանկատ, անհեռատես, չկշռադատված պահվածքով։ Մենք մեր խնդիրներն ունենք։ Հայաստանի ԱԳՆ քայլերը, հայտարարությունները և գործողությունները լիովին համապատասխանում են նշածս տրամաբանությանը և ամբողջությամբ բխում են բացառապես Հայաստանի, Արցախի և հայության կենսական շահերից։ Պետությունը բազար չի։ Բաղնիք էլ չի, որ ոմանք զբաղվեն քիսաչիությամբ։ Ավել-պակաս կներեք»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)