Շատ անհանգստացած եմ Ավստրալիայում անտառային հրդեհների աղետով․ Զոհրաբ Մնացականյան
Բլոգոսֆերա
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան գրառում է կատարել Ավստրալիայում անտառային հրդեհների հետ կապված։
«Շատ անհանգստացած եմ Ավստրալիայում անտառային հրդեհների աղետով։ Զոհերը և միլիանավոր տուժածները հզոր ուղերձներ են և աշխարհում գլոբալ գործողության դիմելու կոչ են։ Սա վերաբերում է երկրի վրա բոլոր ազգերին։ Ցավակցություններս հարազատներ կորցրած ընտանիքներին։ Ավստրալիայի ժողովրդին և կառավարությանը լիակատար համերաշխություն եմ հայտնում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Ավստրալիայում մի քանի ամիս է՝ շարունակվում են մասշտաբային հրդեհները: Անտառային հրդեհներից զոհերի թիվը հունվարի 6-ի դրությամբ հասել էր 25-ի: Հրդեհներին զոհ են գնացել նաև միլիավոր կենդանիներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)