Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը․ Սուրեն Պապիկյան
Բլոգոսֆերա
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․
«2020 թվականի առաջին ուրախացնող լուրս մեր հայրենակիցների եւ զբոսաշրջիկների համար
Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։
Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով, եւ հիմնանորոգումը կնպաստի նաեւ ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլեւ Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։
Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ