Ես նրանց նույնիսկ քաղաքական գործիչ չեմ կարող անվանել. Դավիթ Բաբայան
Բլոգոսֆերա
Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախում ներքաղաքական իրավիճակն ակտիվ է և կայուն: Մեր ՝«Արցախի պահպանողական» կուսակցությունը կողմնակից է թեժ մրցակցությանը, բայց ոչ թշնամանքին, որպեսզի նորմալ անցկացնենք ընտրությունները, ձևավորենք նոր իշխանություն, շարունակենք կառուցել մեր երկիրը, սերտ համագործակցություն ապահովվել տարբեր երկրների հետ: Պետք է հիշել, որ վաղը տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ կարող ենք կանգնել խրամատում, եթե մեկը մյուսին անպատվեն, անիծեն, ոնց ենք թշնամու դեմ պայքարելու:
Բոլորը մեկը մյուսին մրցակից են, մենք մեր շանսերը գնահատում ենք լավատեսական և իրատեսական: Չպետք է նստենք, ու սպասենք բախտին, պետք է աշխատենք, շփվենք ժողովուրդի հետ, մեր գաղափարները ներկայացնենք:
Բոլորին էլ մրցակից ենք համարում, որևէ մեկի կցորդը չենք, չենք էլ լինելու: Բոլորի հետ էլ պատրաստ ենք համագործակցել:
Մեկ երկու անձից բացի, որոնց հետ չեմ կարող անուն տալ, ուղղակի նույնիսկ ձեռքով չենք բարևելու, արժեհամակարգի, աշխարահայացքի տարբերության պատճառով, ես նրանց նույնիսկ քաղաքական գործիչ չեմ կարող անվանել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)