Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է 

«Չէր կարելի մի գրիչի հարվածով քանդել երեխաների մի մեծ տուն». «Թռչունյան տուն» գիշերօթիկի գործունեությունը դադարեցվեց

Հասարակություն

Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանի գործունեությունը դադարեցվեց, որի հետևանքով 50 աշխատակից դարձավ գործազուրկ, իսկ 82 սանի մի մասի ճակատագիրը՝ անհայտ:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գյումրու «Թռչունյան տուն» հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնի  տնօրեն Սոնյա Սիմոնյանն ասաց, որ զբաղված է կրթարանի երեխաների անձնական գործերը ծնողներին վերադարձնելով: 

Ըստ տնօրենի՝ մեղավորությունը բոլորինն է. «Չէր կարելի երեխաների մի մեծ տուն, որտեղ 81-82 երեխա էր ապրում, մի գրիչի հարվածով քանդել, ասել՝ ֆինանս չկա և վերջ, դա լուծում չէր: Պետք է երեխաների վիճակը տեսնեիք, թե ինչ սթրես են ապրում, չէր կարելի նրանց հոգեբանության հետ խաղալ: Մեր կենտրոնի ֆինանսական բացակայությունը համընկավ կառավարության որոշման հետ, որով նման կառույցները վաղ, թե ուշ փակվելու են: Բայց մենք հույս ունեինք, որ կֆինանսավորվենք գոնե մինչև ուսումնական տարվա վերջ՝ հունիս ամիսը, երեխաներին էլ աստիճանաբար կպատրաստեինք, որ անակնկալի չգային: Մեղկ են, մարդ են, ամեն երեխան մի ողջ աշխարհ է: Թեև իրենց հետ զրուցում եմ, ասում եմ կտեղափոխվեն այլ դպրոցներ, բայց, միևնույն, է շատ դժվար է»,- ասաց Սիմոնյանը: 

Նա նշեց՝ մեծ ակնկալիք ունեին, որ հովանավորություն կստանան, որովհետև հուլիս ամսից Մայր Աթոռը, որի հովանավորության տակ էր գտնվում հաստատությունը, աշխատում էր այդ ուղղությամբ. «Պոտենցիալ բարերար կար, որի հետ բանակցում էին: Ո՞նց կարող է Մայր Աթոռը չկարողանար գոնե մինչև ուսումնական տարվա վերջն օգնել, որ երեխաներին ձմեռ օրով չհանեինք դուրս: Նրանք կարիքավոր երեխաներ են, դրա համար էին հայտնվել այստեղ, մի մասն ընդհանրապես չունի բնակարաններ, որոշներն ապրում են տնակներում, ծնողներ կան, որոնք Երևանում են աշխատում ու միայն շաբաթ-կիրակի էին հանդիպում երեխաներին: Իսկ ի՞նչ ենք անում մենք, առանց ընտանիքին հզորացնելու փաստի առաջ ենք կանգնեցրել, որ երեխաներին տանեն: Չէ՞ին կարող հուլիս ամսից ասել, այն ժամանակ երեխաներն համեմատաբար ավելի քիչ էին, աշխատողները 6 ամիս առանց վճարի չէին աշխատի, մարդիկ առանց որևիցե լումայի Նոր տարի են դիմավորել»,- նշեց տնօրենը: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ մեզ հետ զրույցում խնամքի կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ հաստատությունը ֆինանսավորող բարերարը ամիսներ առաջ դադարեցրել էր օգնություն տրամադրել։ Հաստատությունն էլ՝ 16 միլիոն դրամի պարտք էր կուտակել, երեխաներին սնունդն ու խնամքի համար անհրաժեշտ պարագաներն ապառիկով էին գնել։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են
Ամենադիտված