ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար Ադրբեջանի ավիաընկերությունները 2025–ին վճարել են 400 հազար եվրո. Sputnik Արմենիա «Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ) Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների. Ամստերդամ Փառք ու պատիվ հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած բոլոր նվիրյալներին. Աբրահամյան Հայտնի հյուրեր, ջերմ մթնոլորտ և վառ պահեր․ «Եվրոմեդիա24»–ը տոնեց իր տարեդարձը (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներին Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից. Աշոտ Մինասյան Մեր հաղթական վերջնարդյունքին այլընտրանք չկա, 2026-ը հայինն է․ Վահագն Չախալյանի ուղերձը՝ կալանավայրից Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի Ամանորի ուղերձը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (տեսանյութ) 

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ

Հասարակություն

Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:

Այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները:  Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:

Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարության կողմից շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին: 

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Ցավով հայտնում ենք, որ երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք:  Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենքոր հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում, և առողջ ազգաբնակչությունը ևս կարող է ստանալ պատվաստում։

 

Պատվաստումները կատարվում են առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝

  • հղիներ,
  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
  • 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
  • բուժաշխատողներ (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ),
  • զորակոչի ենթակա անձինք,
  • փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հորդորում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպան թշնամանքի մեջ է Ռուսաստանի հետ՝ միջազգային ընկերությունների շահերից ելնելով. վերլուծաբան ՋոնսոնԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպան զայրացած է Թրամփի նկատմամբՀՀ օդային տարածքն օգտագործելու համար Ադրբեջանի ավիաընկերությունները 2025–ին վճարել են 400 հազար եվրո. Sputnik ԱրմենիաՈւկրաինայի ԶՈւ կորուստները 2025 թվականին գերազանցել են կես միլիոնը. ՌԻԱ ՆովոստիԶելենսկուն քննադատել են Պուտինի պատճառով Հնդկաստանի դեմ մեղադրանքների համարԻնչ մականուն է տվել Թրամփը Զելենսկուն. NYT«Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ)Թուրքիայում հայտարարել են՝ Զելենսկին բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունիՍամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների. ԱմստերդամՀունգարիայի վարչապետ Օրբանը հանձնարարականներ է տվել ԵվրոպայինՖրանսիայում Պուտինի նստավայրի վրա հարձակումը անվանել են «կարևորագույն իրադարձություն ամբողջ Եվրոպայի համար»Սուպեր Սաքոն և Հրուշ Աճեմյանը նշանվել ենՇվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի բարում բռնկված հրդեհը մի քանի մարդու կյանք է խլելԵրեւանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմինԼատվիայի դպրոցներում արգելել են ռուսերենի դասավանդումըՓառք ու պատիվ հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած բոլոր նվիրյալներին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ինՀայտնի հյուրեր, ջերմ մթնոլորտ և վառ պահեր․ «Եվրոմեդիա24»–ը տոնեց իր տարեդարձը (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներինՀամախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից. Աշոտ ՄինասյանՄիևնույնն է՝ մեր վերջին համատեղ հիշողությունները եղել են 2025-ում. Վոլոդյա Գրիգորյանի դստեր գրառումըՋուր չի լինիԱՄՆ-ում բացահայտել են Ռուսաստանի դեմ Մերձբալթյան երկրների ծրագիրը (տեսանյութ)Եվրոպայի առաջնորդն Ուկրաինայի մասին խոսել է ամանորյա ուղերձում (տեսանյութ)Թուրքիայում անվանել են Ուկրաինայի «հաղթաթղթերը» Լեհաստանը անակնկալ է պատրաստել ուկրաինացիների համար Իրավիճակը շարունակում է բարդ մնալ. Թրամփի նախկին խորհրդականՀԱԵ Արագածոտնի թեմական եկեղեցիներում Գոհաբանական աղոթք և Նռնօրհնեքի արարողություն է իրականացվելԹրամփը բացահայտել է Ամանորի իր ցանկությունըՄեր հաղթական վերջնարդյունքին այլընտրանք չկա, 2026-ը հայինն է․ Վահագն Չախալյանի ուղերձը՝ կալանավայրիցԱՄՆ-ում Եվրոպային թուլամորթ են անվանել (տեսանյութ)Վթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժածԱրևմուտքում հայտարարել են Ռուսաստանի դեմ պլանի ձախողման մասինՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներԱրևմուտքում խոսել են Ռուսաստանի հնարավորությունների մասին (տեսանյութ)Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղումԹրամփը Զելենսկուն տականք է անվանելԱրցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի Ամանորի ուղերձը Մեզ մեղադրում են թուրքասիրության եւ ադրբեջանամետության մեջ․ ՓաշինյանՄենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը․ ԱլիևԽաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) Հանրապետության հրապարակը հիմա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (տեսանյութ) Շնորհավորել և պարգևատրել եմ մեր ուժեղներին 2025-ին ցույց տված արդյունքների համար. Հարությունյան Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է Ամանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը (տեսանյութ) Հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում․ ՆԳՆ 2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր. Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը
Ամենադիտված