Ռուս մոդելն ընկել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանի պատուհանից
Այլ
Ռուս մոդել և դերասանուհի Քսենյա Պունտուսն ընկել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքի երրորդ հարկից: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մոդելը հոսպիտալացվել է: Նրա մոտ ախտորոշվել է ազդրի հոդախախտում:
Նշվում է, որ միջադեպից առաջ Քսենյան ընկերոջ հետ եղել է կենտրոնի սրճարաններից մեկում: Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդը չարաշահել է ալկոհոլը և տուն գալուց հետո քնել է, այդ պատճառով էլ չի նկատել Քսենյայի բացակայությունը:
Միջադեպի մասին տղամարդն իմացել է դեպքի վայր ժամանած ոստիկանությունից:
Դեպքի հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ