Կորեուհին իր որդիներին հրդեհից փրկելու համար ցմահ կազատազրկվի
ԱյլՀյուսիսային Կորեայում մայրը փրկել է իր երեխաներին հրդեհից, սակայն, իշխանությունը կարծում է, որ նա առաջին հերթին պետք է պաշտպաներ Կիմ Չեն Ընի՝ պատից կախված նկարները:
Enovosty.com-ի փոխանցմամբ՝ Չինաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Օնսոնգի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Շենքում բնակվող ընտանիքներից մեկին հաջողվել է դուրս հանել Կիմ Չեն Ընի նկարները, սակայն կորեուհին նախընտրել է առաջին հերթին փրկել իր երկու որդիներին:
Այժմ այդ քայլի համար կինը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման աշխատանքային գաղութի:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, կնոջն արգելել են տեսակցել իր զավակներին հիվանդանոցում, չնայած նրան, որ երեխաները լուրջ այրվածքներ են ստացել:
Կինը հայտնել է նաև, որ Հս. Կորեայի ներքին գործերի նախարարությունն արդեն իսկ արգելել է իրեն որդիների համար անհրաժեշտ հակաբիոտիկներ ստանալ, և նա վստահ է՝ իշխանությունները չեն սահմանափակվի դրանով:
Նշվում է, որ Կորեայի իշխանությունները շուտով կորոշեն, թե ինչ պատիժ են սահմանելու կնոջ նկատմամբ: