Ամերիկացին 22 օր ապրել է Ալյասկայի սառնամանիքին և ողջ մնացել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԱլյասկայում տղամարդու տունը այրվել է և նա ստիպված է եղել 22 օր ապրել սառնամանիքում, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 30-ամյա Թայսոն Սթիլը միայնակ է ապրել ամենամոտ բնակավայրից մոտ 30 կմ հեռավորության վրա:
Վառարանի անսարքության պատճառով նրա տունն ամբողջությամբ այրվել է: Տղամարդուն հաջողվել է հրդեհից փրկել սննդամթերքի միայն մի մասը, որի շնորհիվ էլ նա գրեթե մեկ ամիս գոյատևել է:
Սթիլը պատմել է, որ կառուցել է խրճիթ՝ քամիներից ու սառնամանիքից պաշտպանվելու համար: Ապաստանի համար նա օգտագործել է ձյուն և այրված տան մնացորդները:
Ամերիկացին ձյան վրա գրել է հսկայական «SOS», որն էլ նկատել են ուղղաթիռով թռչող զինծառայողները և փրկել են տղամարդուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)