Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» «Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում են 

Նիկոլ Փաշինյանի կասկածամտությունը հասել է վտանգավոր չափերի. Hraparak.am

Հայկական Մամուլ

Այսօր՝ կիրակի օրով Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում մի տարօրինակ հոդված է հրապարակվել, որտեղ ոչ մի ապացույց չկա, բայց կան բազմաթիվ մեղադրանքներ, կասկածներ եւ մի մեծ «բանդայի» բացահայտում։ Հոդվածն ամբողջությամբ չենք ներկայացնի՝ ընթերցողին զրկելով այդ աներեւակայելի դեդեկտիվ պատմությունն ընթերցելու հաճույքից, բայց կներկայացնենք համառոտ բովանդակությունը։ Եւ այսպես․նախկինների՝ ՀՀԿ-ական իշխանությունների, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի «թշնամու» կերպարն այլեւս չի արդարացնում իրեն եւ գործող իշխանությունը նոր թշնամիների փնտրտուքի մեջ է։ Բայց քանի որ երեւակայությունն առողջ չէ եւ նոր թշնամիներն էլ շատ չեն, հներից ու նորերից ռեբրենդինգ է արվել եւ մի անհասկանալի կոնգլոմերատ է ստեղծել հոդվածագիրը, այսպես ասած՝ հայկական կոզանոստրա, որի մեջ են մտնում Միշիկը՝ Միքայել Մինասյանը, Արա Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, ազգությամբ եզդի Բորիս Մուրազին, թաղային հեղինակություն Վստրեչի Ապերը եւ ԱԱԾ նախկին աշխատակից Վահագն Բոյաջյանը, գրում է  Hraparak.am-ը:

Ըստ «Հայկական ժամանակի» անանուն հեղինակի, այս խումբը մի կուռ դավադրություն է հյուսել, որտեղ գլխավոր թիրախը Նիկոլ Փաշինյանն է, ավելի շուտ՝ նրա կինն ու դուստրը, որոնց դեմ այս բանդան հակաքարոզչական հոդվածներ է հրապարակել Մուրազիի politik.am կայքում եւ այլ կայքերում։ Ընդ որում, այդ հակաքարոզչության գլխավոր պատվիրատուն եղել է ոչ թե Միքայել Մինասյանը՝ հայտնի «պատվիրատուն», այլ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը նաեւ վճարել է դրա դիմաց։ Այս ֆանտաստիկ տեսությունը համարելով ապացուցված, ՀԺ-ի խմբագիրը հարց է տալիս․ «Արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից»: Եւ ինքն էլ պատասխանում է․ «Ըստ ամենայնի, այո»: Գլխավոր իդեոլոգը, ըստ հեղինակի, Արա Սաղաթելյանն է եղել, որը Վանեցյանի մանկության ընկերն է։ Իսկ Վանցյանի նախկին խոսնակ Բոյաջյանը եղել է բուն գործընթացի կազմակերպիչը։ Եւ հեղինակը, հանճարեղ մտահանգում է անում՝ «Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել․․․ Արդեն հասկացաք, ինչ ծառայությունների համար»: 

Կարելի էր, իհարկե, լրջորեն վերլուծել այս մտագարությունը։ Ասենք, օրինակ, նկատել, որ խոսնակն իր ղեկավարի հանձնարարությունները կատարելուն է կոչված եւ բոլորովին իմաստ չուներ նրան «զենք նվիրել», որ նա իր շեֆի փիառն անի, ինչով՝ առանց որեւէ զենք նվեր ստանալու զբաղված են բոլոր մյուս խոսնակները։ Կամ՝ հեղինակի շիզոֆրենիան այն աստիճանի է հասել, որ Բորիս Մուրազիին մեղադրելով փողով նյութեր գրելու, իսկ Վանեցյանին՝ փողով պատվեր իջեցնելու մեջ, իբր խորամանկություն են արել՝ տեղ թողնելով․«Իհարկե, չեն մոռացել մեկ-մեկ էլ «վատ բան» գրել Ա. Վանեցյանի մասին` գործարքից ուշադրություն շեղելու համար»: Այս տեքստից հետո բոլորովին կարիք չկար գրելու, որ դավադիր խմբակը «ֆեյքերի միջոցով ասեկոսներ է տարածել, թե Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, հոգեկան հիվանդություն»։ Եւս մի քանի նման հոդված ՀԺ-ում եւ այլեւս կարիք չի լինի ֆեյքերի միջոցով նման բաներ տարածել, որովհետեւ դրա ապացույցները հենց իրենց խմբագրած թերթն է տարածում իր էջերում՝ նման հոդված գրողը, տպագրողն ու դրան հավատացողը հոգեկան առողջ վիճակում չեն կարող լինել։

Եւ ամենակարեւորը՝ ֆեյքնյուզից զօրուգիշեր բողոքող իշխանությունը, որը կեղծ, վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու համար անգամ մարդկանց է բանտարկում, ուզում է քրեական օրենսգրքում հատուկ հոդված մտցնել, վարչապետին պատկանող թերթում տպագրում է «փաստերի» ու մեղադրանքների մի ահռել շարան, վարկաբեկում է տարբեր անձանց ու լրատվամիջոցի՝ ոչ մի ապացույց չներկայացնելով եւ չվախենալով դատարանում հայտնվելուց։ Եթե ցանկացած այլ լրատվամիջոց նման մեղադրանքների մի չնչին մասը հրապարակեր, անպայման դատական հայցերի մի տրցակ կստանար եւ ֆեյսբուքներում էլ կդատափետվեր՝ կեղծ, չհիմնավորված լուրեր հրապարակելու համար։

Ճիշտ է՝ հոդվածում ուղիղ նշված չէ Բորիս Մուրազիի անունը, սակայն նա այսօր իր էջում գրառում էր արել, որ կոտրել են իր ֆեյսբուքյան էջը եւ փորձել են «ապացույցներ» ձեռք բերել վերը նշված մեղադրանքների համար։ Մենք կապվեցինք politik.am կայքի խմբագրի հետ եւ հետաքրքրվեցինք՝ ինչ հրապարակումներ են արվել իրենց կայքում Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի մասին, որտեղից են ստացել այդ ինֆորմացիան, ինչ առնչություններ ունի անձամբ խմբագիրը՝ Վստրեչի Ապերի, Արա Սաղաթելյանի, Արթուր Վանեցյանի, Միքայել Մինասյանի հետ։

Նա մեզ պատասխանեց․«Աննա Հակոբյանի, նրա դստեր և ամուսնու մասին մի քանի փաստարկված հետաքննական հրապարակումներ ենք ունեցել։ Մենք բացահայտեցինք, որ Աննա Հակոբյանը գաղտնի Շվեցարիա է գնացել, որ նրա վարսավիրին կառավարությունում աշխատանքի են ընդունել։ Մենք բացահայտեցինք, որ Փաշինյանի համար թանկարժեք մեքենա են գնել, հետո դստեր՝ Մարիամի համար են մեքենա գնել․․․Իրենք հենց այս հրապարակումները չեն մարսում։ Մեր վերջին հրապարակման համար վարչապետ Փաշինյանը քսան րոպե ուղիղ եթերում էր․․․․Ինչ վերաբերում է հոդվածում նշված մարդկանց․ ես նրանց հետ ուղիղ կապ չունեմ։ Մի քանիսին ճանաչում եմ, բայց մենք ընկերներ կամ համախոհներ չենք։ Արթուր Վանեցյանի հետ հանդիպել եմ վերջին անգամ 2018 թվականին՝ Ծաղկաձորում, երբ լրագրողների հավաք էին կազմակերպել»։

Հոդվածը՝ կառուցված չփարատված կասկածների ու հիվանդ երեւակայության վրա, ավարտվում է մի զավեշտական տողով․ «Վանեցյանի պաշտոնանկության օրը նրա անունից հրապարակված հեռացման տեքստը, ըստ ամենայնի, գրել է Արա Սաղաթելյանը: Միշիկ ունեմ»:

ՀԳ Այս հոդվածը, որը պետք է որպես դիդակտիկ նյութ ներկայացնել ժուռնալիստիկայի բաժնի ուսանողներին, որպեսզի հասկանան՝ «ինչպիսին չպետք է լինի հոդվածը», բացի զավեշտական ու մատից ծծած լինելուց, մի վատ հետեւանք էլ ունի՝ այն լրագրողների բերանը փակելու, Աննա Հակոբյանի ու Մարիամ Փաշինյանի մասին հրապարակումներ անելու առումով «զսպաշապիկ» հագցնելու նպատակ ունի։ Չէ որ յուրաքանչյուր լրագրող ու խմբագիր կմտածի՝ շառից-փորձանքից հեռու մնամ, որ հանկարծ ինձ էլ չմեղադրեն «Միշիկ-Արիկ-Արթուր-Ապեր-Մուրազի» շղթայի մասնիկը լինելու եւ պատվերով հոդված գրելու մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետ
Ամենադիտված