Շարունակվում է պտուղբանջարեղենի մթերումը
Տնտեսություն
Ընթացքի մեջ է պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը:
Սույն թվականի օգոստոսի 7-ի դրությամբ, կնքվել է 5,071 պայմանագիր, որից 4,078-ը՝ խաղողի, իսկ 993-ը՝ պտուղբանջարեղենի գնման:
Կնքված պայմանագրերի արդյունքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 195.7 մլն. դրամ կանխավճար և 198.1 մլն. դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն:
2012թ.-ի օգոստոսի 7-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 16,562.9 տոննա պտուղբանջարեղեն, որից 12,480.6 տոննա ծիրան, 1,103.3 տոննա կեռաս, 372.1 տոննա սալոր և 871.2 տոննա խաղող: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ պտուղբանջարեղենի արտահանումն ավելացել է 75.6%-ով: 2011 թվականին արտահանվել է ընդամենը 16,884.03 տոննա պտուղբանջարեղեն, որից 7,301.34 տոննան կազմել է ծիրանը:
ՀՀ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6,869.7 տոննայի համեմատ, այս տարվա օգոստոսի 7-ի դրությամբ մթերվել է 9,365.7 տոննա պտուղբանջարեղեն, որից 8,135.7 տոննա պտուղ, այդ թվում՝ 6,375.3 տոննա ծիրան և 1,230.0 տոննա բանջարեղեն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում