ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության 

«Արմավիա»-ն Superjet-ից հրաժարվել է թե՛ որակի, թե՛ շահագործման գնի պատճառով

Տնտեսություն

«Արմավիա» ավիաընկերությունը որոշել է հրաժարվել ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռներից, որովհետեւ այդ ինքնաթիռները որակի հետ կապված խնդիրներ ունեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ այդ մասին ասաց «Արմավիա»-ի գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը:

«Խնդիրներ ունեն։ Կոնկրետ չեմ ուզում ասել՝ ե՛ւ շարժիչի, ե՛ւ հերմետիկության։ Հարցեր կան։ Այնպես չէ, որ, ասենք, շատ վատն է ինքնաթիռը, բայց որպես նոր ինքնաթիռ ինքը հաճախ փչանում է եւ եթե լինեին այդ գները շատ էժան եւ մենք կարողանայինք շատ շուտ վերանորոգում անել էժան գներով, մեզ ձեռք կտար», - նշեց «Արմավիա»-ի գլխավոր տնօրենը։

Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ հայկական ազգային ավիափոխադրողը` «Արմավիա»-ն, հրաժարվել է ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 ինքնաթիռներից եւ ետ է վերադարձել արդեն իսկ ձեռք բերված երկու ինքնաթիռները: «Արմավիան» առաջին ընկերությունն էր, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը պատվիրեց Superjet-երը, ու, փորձագետների գնահատմամբ, եթե առաջին պատվիրատուն է հրաժարվում ինքնաթիռներից, ապա արտադրող ընկերությանը հետագայում եթե ոչ անհնար, ապա շատ դժվար կլինի վաճառել նոր ինքնաթիռներ:

Նորայր Բելլույանը շարունակեց, թե խնդիրը միայն Superjet-երի որակը չէ, կան նաեւ տնտեսական պատճառներ։

«Այդ ինքնաթիռի գինը համարյա համատեղելի է Airbus-ի եւ Boeing-ի գների հետ, իսկ էկոնոմիկան՝ ոչ։ Այսինքն, այդ ինքնաթիռը արագ-արագ փչանում է եւ երկար ժամանակ կանգնում է գետնի վրա։ Իր մասերը, որ պետք է փոխվեն, շատ թանկ են։ Նույնիսկ կան պահեստամասեր, որ համարյա երեքից չորս անգամ ավելի թանկ են, քան Boeing-ի կամ Airbus-ի պահեստամասերը», - պարզաբանեց Բելլույանը։

Մոսկովյան РБК daily պարբերականը, օգոստոսի 6-ին ներկայացնելով «Արմավիայի» կողմից Superjet-երից հրաժարվելու մասին տեղեկությունը, նաեւ գրել էր, թե հայկական ավիաընկերությունը պարտքեր ունի ռուսական արտադրող ընկերությանը` Sukhoi Superjet առաջին ինքնաթիռի սպասարկման համար: Այս առնչությամբ Բելլույանը հայտարարեց․ «Դա իրականությանը չի համապատասխանում։ Ոչ թե դա պարտքեր են, այլ, պարզապես, ինքնաթիռը հանձնելուց հետո մենք պետք է վերահաշվարկներ կատարենք։ Ինչպես իրենք են ասում՝ մենք ենք պարտք, մենք էլ ունենք իրենց նկատմամբ որոշ գումարային պահանջներ, եւ դրանից հետո արդեն պարզ կլինի, թե ով ում է պարտք իրականում»։

«Արմավիա»-ի գլխավոր տնօրենը ընդհանրացրեց, թե Sukhoi Superjet-ի այս պատմությունից հետո հայկական ավիաընկերությունում որոշել են հետայսու շեշտը դնել Boeing ու Airbus ինքնաթիռների վրա:

«Հիմա մենք արդեն բանակցություններ ենք վարում, եւ շուտով երեւի կլսեք, որ կունենանք նոր ինքնաթիռ՝ Boeing եւ Airbus», - նշեց Բելլույանը։

Azatutyun.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունը
Ամենադիտված