ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել 

Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել և դա անում եմ սիրով. Ստյոպա Սաֆարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Բլոգոսֆերա

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեղեցիկ, արևոտ Մյունխենից բարի լույս հայեր ջան։ Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել, թե Ղարաբաղին նվիրված նիստից ինչ են խոսում Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմակերպիչները և մասնակիցները, որոնց մեծ մասը ներկա էր գիշերային փարթիին։ Դա անում եմ սիրով, ու նաև տեղյակ լինելով մի քանի բաների, քանի որ կոնֆերանսի կազմակերպիչ Վոլֆգանգ Իշինգերը մեր Ագորայի հիմնադիրն է, իսկ նրա հիմնադրած բոլոր ընկերություններն /կոնֆերանս, խորհրդատվություն, լոբինգ, բիզնես/ իրար հետ մեծ իմպերիա են։

Նախկին տարիներին էլ միշտ ցանկացել են կազմակերպել Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ քննարկում, բայց Սերժ Սարգսյանը չի համաձայնել։ Ալիևն էլ ակնարկեց Դավոսում քննարկման մերժումը, բայց դա Մյունխենին էլ է վերաբերել, քանի որ դրանով զբաղվում էին իմ ընկերներ Բենեդիկտը, Ժան Պիեռն ու Թիմը, ու որոշ բաներում ես էլ մասնակից էի, իմ միջոցով էլ ուղերձներ էին փոխանցում... Մի շտապեք քննադատել Սերժ Սարգսյանին. իրականում որևէ կոնֆերանսում նման քննարկումը միշտ շոու է լինելու, ու դա գիտեր թե Սերժ Սարգսյանը, թե նաև Նիկոլ Փաշինյանը գալուց առաջ, վստահեցնում եմ... Ուղղակի Փաշինյանը գիտեր/գիտի նաև, թե ինչ ստացան ինքն ու Հայաստանը դրանից։ Իսկ որ ստացավ, կասկած չունենաք։ Նախկին իշխանությունները դա հոտով զգում են, բայց կոնկրետ չգիտեն թե ինչ, ու հավատացեք, դրա համար են քննադատում։ Նաև ծանր են տանում, որ Սերժ Սարգսյանը չի ընդունել այդ առաջարկը, իսկ Նիկոլ Փաշինյանը դուխով ընդունել է...

Այժմ բանավեճի մասին. քննարկումը պետք է վերաբերեր Արցախի խնդրի նոր զարգացումներին ու դրա լուծելու հնարավորություններին, ու լիքը մարդիկ դրան հետևելու ու հետևում էին դա լսելու համար։ Ապրիորի էլ պարզ էր լինելու, որ պատմության մեջ մխրճվելը հիասթափեցնելու է։ Իսկ դա արեց Ալիևը։ Ու բնական է, որ հենց Ալիևի նախաբանից շատ դժգոհություններ լսեցի։ Ու ինչպես երեկ գրել էի առաջին տպավորություններում, բարեբախտություն էր, որ Փաշինյանը գոնե ուրվագծեց իր մոտեցումները, հընթացս Ալիեւն էլ քանի անգամ մեղադրեց անընդհատ ու ամեն տեղ նույն բանն ասելու մեջ։ Հավատացեք, Արցախի պատմությունը ոչ մեկին չի հետաքրքրում /չեմ ասում դա լավ է/, իսկ հակամարտությունն էլ քչերին է հետաքրքրում՝ այն էլ ներկա զարգացումների, խաղաղության ամրապնդման կամ լուծման համատեքստում։ Այնպես որ, սա պատմության ստուգատես չէր, որ քննարկվի' Փաշինյանն ինչու այս մի դետալից չխոսեց, ինչու սա չհիշացրեց... Ամբողջ քննարկումը դրան նվիրելու դեպքում, հավատացնում եմ, տպավորությունները շատ տխուր էին լինելու երկու կողմի համար էլ։ Ու լավ էր, որ Փաշինյանը հավասարապես հակադարձեց Ալիևին պատմության առումով, թե նաեւ կարգավորման գործընթացի սկզբունքներ նախանշեց։ Մի երկու տեղ Ալիևին փակուղու առաջ կանգնեցրեց /Արցախի ժողովրդի հետ խոսելու դրվագը հատկապես/, որտեղ Ադրբեջանի դիկտատորի էությունը բացահայտեց, երբ նա ուղղակի հաստատեց, որ նրանց հետ խոսելու ցանկություն չունի, ու «կխոսի», երբ «զորքերը հանված լինեն», «տարածքային ամբողջականությունն էլ' վերականգնված»: Իսկ Եվրոպայում լավ գիտեն, թե ասվածն ինչ է նշանակում...

Միակ դիտողությունը, որ լսեցի, ռուս գործընկերներիս էր, ովքեր ակնարկում էին Փաշինյանի անգլերենը, թեպետ ընդունում էին, որ խոսքն ու ուղերձները միանգամայն հասկանալի էին։ Բայց դե ռուսներն էլ մեր կոմպլեքներն ունեն /վայ, անգլերենը յատարհալ չէր/, ինչը Արևմուտքում բացարձակ չկա ու ոչ մեկ դրան չի նայում։

Այս շոուի մեջ մեկ կարևոր բան կար. ինչպես ու որտեղ է Փաշինյանը սահմանում հայկական կողմի նշաձողը։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ նա այդ դաշտում ոչ մի վրիպում թույլ չի տվել, Ալիևից ու միջազգային հանրությունից Արցախի համար կարգավիճակ չմուրաց տարածքներ հանձնելու դիմաց, ինչն անում էին նախկինները' իրենց ու Արցախին ակամա դարձնելով Ալիևի պատանդը։ Կարևոր էր, որ Փաշինյանը ակնարկեց մեր անելիքները թե վերստին պատերազմի դիմելու դեպքում / եթե որևէ մեկը գտնում է, որ խնդիրն ունի ռազմական լուծում, ուրեմն մենք խնդիրը լուծել ենք, այսպիսի ձեակերպումն ուղղակի նստեց սրտիս վրա ու Փաշինյանը պետք է սա զարգացնի ու ավելի բացի, սա շատ մեծ ուժ ունեցող ֆորմուլա է/, թե նաև խաղաղություն հաստատելու գործում։ Այս ամենից դուրս մնացածը փաթաթել է պետք, որովհետեւ դրանք միայն մեր լսարաններինն է պետք որպես քննարկման նյութ։

Ու խորհուրդ կտամ նման բանավեճերը չդարձնել Ավարայրի կամ Սարդարապատի ճակատամարտի կարևորության։ Կարեւոր էր, որ Հայաստանը ներկայանա արժանապատիվ, հաղթող պետության դիրքերից, իսկ դա արվեց միանգամայն բավարար կերպով, այլ առանց սեղանի շուրջ քնելու, ննջելու կամ վիրավորանքը կուլ տալու, իսկ դա Փաշինյանն արեց։ Կարող էր այն ավելի լավը կամ կատարյալ լիներ? Իհարկե կարող էր ու վստահ եմ կլինի։ Առջևում դեռ այնքան նման հնարավորություններ են լինելու, որտեղ շատ ավելի լավ կներկայանա, վստահ եմ։ Կարևորը Փաշինյանի դուխն է, անկեղծությունն է, որը ոչ մեկ չի կարող չգնահատել։

Այնպես որ Մյունխենում ուրախ են, որ տարիների փորձից հետո վերջապես հաջողվեց նման քննարկում դնել ու դա գնահատվելու է։ Գնահատվելու է հատկապես Փաշինյանի համաձայնությունը, որովհետեւ դա չէր կայանում նրանից առաջ ու այժմ նա դա իրականություն դարձրեց' համաձայնելով ու գալով Մյունխեն։ Կարևոր է այս ամենից այլ դաշտերում Փաշինյանի եւ Հայաստանի ստանալիքը, որը լինելու է։ Ու ես փոքր ինչ այդ մասին գիտեմ, թե ինչ, բայց չեմ ասի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում
Ամենադիտված