Տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Տնտեսություն
Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը' ՀՀ էկոնոմիկայի նախարարի Տիգրան Դավթյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված առաջին հայտը: Հայտատուն կանադական «ՌԴ ԱՐԹՍ» ՍՊԸ-ն է, որն իրականացնում է հատուկ ծրագրային ապահովում և մոբայլ համակարգերում հետազոտություններ ու մշակումներ:
Հանձնաժողովը դրական է գնահատել «ՌԴ ԱՐԹՍ» ՍՊԸ-ի ներդրումային ծրագիրը և իր եզրակացությունը կներկայացնի ՀՀ կառավարությանը:
ՀՀ կառավարության 2012թ.-ի փետրվարի 2-ի թիվ 84-Ա որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտին ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն' էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներում:
Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատված են շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից: Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման, ինչպես նաև գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հոկտեմբերի 13-ին թիվ 1521-Ն որոշմամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում