Հավասար թիմերի հանդիպում էր. Վարդան Մինասյանը`«Շիրակ»-ի դեմ խաղի մասին
Սպորտ
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով իր թիմը հաղթեց, քանի որ իրացրեց ընձեռնված հնարավորությունը:
«Հավասար թիմերի հանդիպում էր: Խաղի որոշակի հատվածում առավելություն ուներ «Շիրակ»-ը, իսկ երկրորդ կեսը առավել լավ գործեց «Արարատ-Արմենիա»-ն: Պարզապես մենք մեր պահը կարողացանք օգտագործել»,-լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մինասյանը:
Մինասյանի կարծիքով Գյումրու «Շիրակ»-ն ավելի կազմակերպված ֆուտբոլ է խաղում: «Մենք դեռևս չենք սկսել մեր խաղը խաղալ: Լավ է, որ հաղթեցինք, բայց սրանից վեր թռնել պետք չէ: Գիտենք, որ շատ աշխատելու տեղ ունենք»,-ասաց Մինասյանը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակ»-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան