ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Այս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ծառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել «Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Կենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան 

Արցախի համար իրավիճակը կրիտիկական է. Վիտալի Բալասանյանի հորդորները` Բակո Սահակյանին

Արցախ

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Կոչում ասվում է.

«Հարգարժան պարոն Սահակյան,

Ձեր լիազորոթյունների ժամկետը մոտենում է ավարտին և շուտով Դուք կազատվեք երկրի նախագահի պատասխանատվության ծանր բեռից, սակայն այդ պահը դեռ չի եկել: Քանի դեռ ընտրությունները և նոր նախագահի երդման արարողությունը չեն կայացել, Դուք եք պատասխանատու երկրի անվտանգության, պետության քաղաքացիների առողջության և կյանքի համար: Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում ուժգնանում է կորոնավիրուսի տարածումը, անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի հստակ և շատ ակտիվ գործողություններ: Այս պնդման համար հիմք են հանդիսանում մեր և արտերկրի մասնագետների կողմից իրականացված վերլուծությունը։

Ներկայացնում եմ Ձեզ վերլուծության հակիրճ բովանդակությունը:

Փետրվարի վերջին վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արեւելքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը ճանաչել է պանդեմիա: Այսօր կորոնավիրուսի էպիկենտրոն են հանդիսանում Իրանը, Իտալիան, Իսպանիան և Եվրոպայի մեծ մասը: Մահվան դեպքերը, ցավոք, հասնում են հազարների և ԱՀԿ-ի կանխատեսումները խիստ անհանգստացնող են. Նշված երկրներում սկսվում է պանդեմիա, որի զարգացումն անխուսափելի է:

Կորոնավիրուսի տարածման առանձնահատկությունները՝

վարակը արագ է փոխանցվում․ այն կարող է փոխանցվել վարակակիրի հետ որոշ հեռավորության վրա գտվելու դեպքում՝ առանց անմիջական շփման,

տարածվում է էքսպոնենցիալ կերպով. հիվանդների թիվը բազմապատկվում է յուրաքանչյուր 6-րդ օրը,

ինկուբացիոն շրջանը տևում է 14 օր․ երկու շաբաթ մարդը կարող է վարակակիր լինել, սակայն չիմանալ այդ մասին։

Սակայն առավել կարևոր է տարբեր տարիքային և սոցիալական խմբերի վրա վիրուսի ազդեցության առանձնահատկությունների բացահայտումը, մասնավորապես ամենախոցելի խմբերի, որոնց պարագայում արձանագրվում են մահվան ելքեր:

Առաջինը՝ կորոնավրուսը առավել վտանգավոր է տարեց բնակչության համար:

Կորոնավիրուսից մահվան դեպքերը կախված տարիքից՝

0-9 տարիքային խմբում՝ 0%

10-39 տարիքային խմբում՝ 0.2%

40-49 տարիքային խմբում՝ 0.4%

50-59 տարիքային խմբում՝ 1.3%

60-69 տարիքային խմբում՝ 3.6%

70-79 տարիքային խմբում՝ 8%

80+ տարիքային խմբում՝ 14.8%

(Եզրահանգումները հիմնված են հիվանդության 72 314 դեպքերի ուսումնասիրության վրա)

Երկրորդը՝ կորոնավիրուսը առավել վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետևյալ առողջական խնդիրները՝

* սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա (մահացությունը՝10,5%),

* շաքարային դիաբետ (7,3%),

* քրոնիկ հարբուխային հիվանդություններ(6,3%),

* ուռուցքներ (հստակ տվյալներ չկան)։

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ իմ տեղեկությունների համաձայն, Իտալիայում և Իսպանիայում ներդրվել է «ռազմական բժշկության» հատուկ ռեժիմ՝ փրկում են նրանց, ում հնարավոր է փրկել: Պետական մակարդակով որոշում է կայացվել չփրկել հատուկ ռիսկային խմբերին ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեցներին։ Դա նշանակում է, որ նույնիսկ եվրոպական զարգացած երկրների առողջապահական համակարգը չի կարողանում փրկել կամ գոնե օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին։ Այսինքն, իրավիճակը շատ լուրջ է:

Հայաստանում մարտի 14-ի դրությամբ գրանցվել է վարակման 20 դեպք: Նույն ժամանակահատվածում Իրանում վարակվածների թիվը կազմել է 11 364 մարդ, մահացածների թիվը հասնում է 514-ի: Փաստացի առկա է ԱՀ վարակի ներթափացնման հնարավորությունը, և դա արհամարհելը անհեռատես է և վտանգավոր։

Ըստ իս, Արցախի համար իրավիճակը կրիտիկական է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն հանրապետության բնակչության 18%-ը 60 տարեկանից բարձր է: Նրանց մեծ մասը առողջական խնդիրներ ունի: Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, որոնք գտնվում են ռիսկային խմբում: Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ կորոնավիրուսը ներթափանցի Արցախ և պատրաստ լինենք այն վայրկյանապես կանխել:

Սակայն, այս պահին երկրի պատրաստվածությունը մոտ է զրոյականի, և դա մեր երկրի ազգային անվտանգության համակարգի կառավարման ուղղակի հետևանքն է: Ենթադրում եմ, որ այս իրավիճակը կարող է կապված լինել ոչ բավարար տեղեկացվածության հետ, քանի որ Արցախում իսկապես չկան մասնագետներ, համաճարակաբաններ, որոնք ունակ են օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը և պարզաբանել բոլոր ռիսկերը: Այս վերլուծությամբ ես լրացնում եմ այդ բացը եւ մեկ անգամ եւս հիշեցնում Ձեզ երկրի բարձրագույն պաշտոնատար անձի պատասխանատվության մասին՝ իր քաղաքացիների կյանքի եւ առողջության համար:

Կարծում եմ ՝ այս պահին Դուք, որպես գործող Նախագահ, պարտավոր եք մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկել, որոնք են՝

* Սահմանին ապահովել իրական, այլ ոչ թե ֆորմալ բժշկական վերահսկողություն. ջերմության պարտադիր չափում, հարցաթերթիկի լրացում՝ վարակվածների հետ հնարավոր շփման բացահայտման նպատակով:

* ԱՀԿ-ից պարզել գործողությունների փաթեթը, որը կօգնի բժիշկներին, որոնք բացահայտում, բուժում և մեկուսացնում են վարակվածներին:

* Երկիր հրավիրել համաճարակաբաններ և նրանց օժտել հատուկ լիազորություններով ՝ համաճարակաբանական իրավիճակի ինվենտարիզացիայի և բուժմանը պատրաստ լինելու համար:

* Ստեղծել կարանտինային գոտիներ, որտեղ հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում մեկուսացնել հիվանդներին:

* Կազմակերպել վարակման պրոֆիլակտիկայի քարոզչության աշխատանքները, տարածել ԱՀԿ-ի խորհուրդները, վերահսկել դրանց կատարումը այնտեղ, որտեղ հնարավոր է:

* Դիմել Սփյուռքին հումանիտար օգնության կազմակերպման համար։

* Ձևավորել միասնական իրավիճակային շտաբ, որը կհակազդի կորոնավիրուսի տարածմանը՝ միջացոռումների համալիր ղեկավարումը կենտրոնացնելու նպատակով:

Վստահ եմ, որ խոհեմություն կցուցաբերեք և կմոտենաք հարցին ամենայն պատասխանատվությամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիությունը գնահատել է հակամարտության ընթացքում Ուկրաինայում ընտրությունների անցկացման հնարավորությունըՈւկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է` ԱՄՆ-ն Ֆեդորովին նախագահ է դարձնելուԵվրոպան Ուկրաինային խորհուրդներ է տվել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՀարավային Կորեան կփորձարկի Հյուսիսային ծովային երթուղինԳերմանիայում ավելի քան 280 մարդ տեղափոխող ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարի ենթարկվելուցՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանը մտադիր չէ խզել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածություններըԱՄՆ-ն և ԵՄ-ն գաղտնի հետաքննություն են սկսել Ուկրաինայի համար նախատեսված գումարի անհետացման վերաբերյալԱյս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Զելենսկու գրասենյակը հայտարարել է` Ուկրաինայում անհնար է նախագահական ընտրություններ անցկացնելՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս մարդուԾառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Լցանավն աղետի ազդանշան է ուղարկել Եմենի մոտԻրանը սպառնացել է ԱՄՆ-ին հզոր զենքով, եթե ռազմական գործողությունները վերսկսվենԷլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել Կիևը պարտվում է բոլոր ճակատներում. ԶԼՄ«Մենք ամեն օր հիասթափություն ենք ապրում». Հայկ Հովհաննիսյանը նոր գրառում է արել Ուտելու ընթացքում և դրանից հետո ի հայտ եկող քաղցկեղի ախտանիշներ. ուռուցքաբանը թվարկել է Գերմանիայում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում շոգի պատճառով մահացության առավելագույն մակարդակը Իրանը ցանկություն է հայտնել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումըԿենդանակերպի երեք նշաններ պատրաստվում են կարևոր փոփոխությունների. որոշները կբախվեն փորձությունների, իսկ մյուսները՝ նոր հնարավորությունների Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում Ճապոնիան ցանկանում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին. ԶԼՄԱՄՆ-ն գաղտնի նավթի արտահանում է իրականացրել Հորմուզի նեղուցովԱրագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է. Փաստաբան Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել ամբողջությամբ հետաքննել Ուկրաինայի հնարավոր դերը «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործումԿիևում քննարկվում է Ռադան ավելի ապահով վայր տեղափոխելու հարցըՓաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի քարտեզներին. Աբրահամյան Իրանում մահապատժի են ենթարկել օտարերկրյա քաղաքացունՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Ռոսկոմնադզորը դատի է տվել Մորգենշտերնի նախկին կնոջըՀոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու Սկանդալային պրոդյուսերին կմեղադրեն Թուփակի սպանության մեջ Նեթանյահուն կոշտ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության մասին«Արդեն 40 օր է դու մեզ հետ չես». 12-ամյա Վռամի քույրը հուզիչ գրառում է արել (տեսանյութ) Զելենսկուն զգուշացրել են նոր կոռուպցիոն սկանդալի սպառնալիքի մասինՌուսաստանը դեմ է իր գործընկեր երկրների՝ Կիևի հետ շփումներին․ ԶախարովաՖոն դեր Լայենի՝ Ուկրաինային աջակցելու հայտարարությունը քննադատության է արժանացել համացանցումԵրևանում հայտնաբերվել է հետախուզվող 43-ամյա տղամարդըBBC-ի փորձագետները կանխատեսել են Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի լավագույն քառյակըԻրանը հայտարարել է նավթի արտահանումը դադարեցնելու մասինՄտադիր են ներողություն խնդրել թագավորից Թրամփը համաձայնել է Կանադայի հետ ԱՄՆ-ի առևտրային գործարքինՍա աննախադեպ վայրենություն է․ վիրավորված հասարակություն ունենք․ Ալավերդյան (տեսանյութ) Շոգի պատճառով ՊՍԺ-ն ստիպված է փոխել մրցաշրջանի մեկնարկային խաղի վայրըԽոշոր հևդեհ Երևանում. Ի՞նչ է հայտնի ՌԴ ԱԳՆ-ն նշել է երկու կետ, որ Ռուսաստանը բարձրացնում է ԱՄՆ-ի հետ շփումներումԻրանի վրա ճնշման հարցում դաշնակիցները պետք է կողմնորոշվեն՝ «մեզ հետ են, թե մեր դեմ»․ Սքոթ Բեսենտ
Ամենադիտված