Ձկնորսը հսկա ձկան համար կատաղի պայքար է մղել շնաձկների դեմ (տեսանյութ)
Տեսանյութեր
Ձկնորսը որսացել է հսկայական միագույն գիմնոսարդ և կարողացել հետ մղել այն երեք շնաձկներին, որոնք փորձել են հափշտակել նրա խոշոր որսը, փոխանցում է The Mirror հրատարակչությունը։
29-ամյա ամերիկացի Քոլ Հարիսոնը ստորջրյա որսորդության է գնացել Քուքի կղզիների մոտակայքում: Նա մեծ ձուկ է բռնել, բայց երբ ձկնորսական կարթը քաշում էր, տեսավ, որ դրա շուրջ մի քանի շնաձկներ են պտտվում: Ձկնորսը որոշել է մինչև վերջ պայքարել կատաղի շնաձկների դեմ և պահպանել իր ավարը։
«Ինձ հաջողվեց հանգստություն պահպանել, բայց այս ամենը փորձ է: Ես ամբողջ կյանքիս ընթացքում սուզվել եմ ջրի հատակը և զբաղվել ձկնորսությամբ: Շնաձկները հաճախ են շրջապատել ինձ, նույնիսկ կծել են իմ ընկերներից մի քանիսին: Ես երջանիկ եմ, որ այս ամենն այսպիսի ավարտ ունեցավ»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)