«Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծանու՛ն մարդ»․ այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91–րդ տարեդարձն է Լույս չի լինի. հասցեներ Կենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերից Վրաստանն ու Ադրբեջանը «Մետաքսի ճանապարհ»-ի կառուցման հարցն են քննարկել Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Զելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի ՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականներին Վաղը ձմեռային արևադարձի օրն է Նեթանյահուն ու Թրամփը կքննարկեն Իրանի վրա նոր հարձակումների հարցը 

«Հատուկ կարեւորություն է ստանում բանակը զերծ պահել վիրուսի տարածումից»

Բլոգոսֆերա

Տառացիորեն երեք օր առաջ, երբ Հայաստանում հաստատվեցին կորոնովիրուսով վարակի 3 նոր դեպքերը, ես գրառում էի կատարել, կոչ անելով դադարեցնել քարոզարշավը, եւ ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ պատրաստվել երկիրը համաճարակից պաշտպանելուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, այս ընթացքում վարակը սկսեց մեր երկրում արագ տարածվել։ Ինչը սակայն պակաս մտահոգիչ չի՝ վերջին երկու օրերի ընթացքում այն աննախադեպ տեմպերով տարածվեց ողջ աշխարհում։ Իտալիայում, որի հետ մենք բավական ինտենսիվ ավիացիոն հաղորդակցություն ունենք, վարակակիրների թիվը գերազանցեց 21 000-ը, մահացությունը գերազանցեց 1000-ը։

Մեր հարեւան Իրանում վարակակիրները գերազանցեցին 12 000-ը, մահերը մոտենում են 800-ին։ Վարակը սրընթաց ընդգրկեց Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, եւ միայն վերջին շաբաթում տարավ 2000-ից ավել կյանքեր ամբողջ աշխարհում։

Այս պահի դրությամբ, բազմաթիվ երկրներ սկսում են գործարկել աննախադեպ մասշտաբի արտակարգ միջոցառումներ։ Իսրայելը եւ Ուկրաինան ընդհանրապես դադարեցրել են իրեն երկիր օտարերկրյա ուղեվորների հոսքը, ԱՄՆ-ը արտակարգ իրավիճակ է հայտարարել եւ փակել է ուղեվորների հոսքը ԵՄ երկրներից, Ռուսասատանը խիստ սահմնանափակել է այդ հոսքը, արտակարգ իրավիճակ է հայտարարել Ղազախստանը։

Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր այն հաստատությունների աշխատանքը, որտեղ հանրային կուտակումներ են լինում, ներառյալ ռեստորանների, թատրոնների, թանգարանների, եւ այլն։ Աշխարհը կանգնած է վիթխարի տնտեսական վնասների առջեւ, սակայն մինչեւ հիվանդությունից կայուն բուժում գտնելը, սա միակ միջոցն է նրա սըրընթաց տարածումը եթե ոչ կանխելու, ապա գոնե դանդաղեցնելու համար։

Հայաստանում մինչեւ վերջին պահը, բարձրագույն իշխանությունից շարքային քաղաքացու մակարդակով, թեթեւսոլիկ վերաբերմունք էր ցույց տրվում համաճարակին, չնայած շրջակա աշխարհում նրա արդեն իսկ գործած ավերածություններին։

Այսօր մենք այլեւս հապաղելու ժամանակ չունենք, քանի որ չգիտենք, թե քանի իրական վարակակիր կա երկրում (հիվանդությունը զգալի ժամանակ կարող է ընթանալ թաքուն, առանց ընդգծված ախտանիշների), քանի վարակակիր է ժամանում ամեն օր ցանկացած ուղղությունից, եւ մեր սիրատոչոր մշակույթի պայմաններում, ինչ արագությամբ այն կտարածվի համբույրների, գրկախառնումների, եւ նույնիսկ տարրական ձեռքսեղմումների միջոցով։

Եկել է ժամանակը արտակարգ միջոցների ամբողջ երկրի տարածքում՝ հայտարարելու արտակարգ իրավիճակ, արգելելու բոլոր զանգվածային միջոցառումները (ներառյալ հարսանիքները, կնունքները, պատարագները, թատերական ներկայացումները, չասած քաղաքական միջոցառումների մասին), խիստ սահմանափակելու օդային եւ ցամաքային հաղորդակցությունը վարակից արդեն տուժած բոլոր երկրների հետ, հիգիենայի խիստ միջոցների պարտադրումը բոլոր հաստատություններում, ներառյալ դիմակները, թեստերի մեծ քանակությամբ գնումը եւ խոցելի խմբերի պարտադիր թեստավորումը։

Հատուկ կարեւորություն է ստանում բանակը զերծ պահել վիրուսի տարածումից, քանի որ այն կարող է բերել երկրի անվտանգության համար կատաստրոֆիկ հետեւանքների։ Այս նպատակով բանակը հիմա պետք է հնարավորինս մեկուսացնել քաղաքացիական աշխարհից՝ վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով, իսկ եթե դա տեղի ունենա կոնկրետ դեպքերում, պետք են արագ արձագանքման մեխանիզմներ՝ վիրուսակիրներին մեկուսացնելու համար, այլապես զորանոցային պայմաններում այն կարող է կայծակնային արագությամբ տարածվել զինծառայողների շարքերում։

Սա առավել կարեւոր է Արցախում տեղակայված զորամիավորումների պայմաններում, որոնց նույնիսկ մասնակի կազմալուծումը կարող է պարզապես ճակատագրական հետեւանքներ ունենալ։

Վիրուսը տարածվում է սրընթաց, սակայն արդեն կան երկրներ, որոնք կարողացել են նրա արագ տարածումը կանխել։ Մասնավորապես, Չինաստանը, առաջին հարվածից հետո, կարողացավ լոկալիզացնել վիրուսի օջախը Հուբեյ նահանգում։ Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի ընդամենը 20 նոր դեպք, այն դեպքում, երբ առողջացել եւ հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 1500 հիվանդ, փաստացի արդեն մեկ շաբաթ է հիվանդմերի թիվը Չինաստանում նվազում է։

Չինաստանի, եւ մի շարք ասիական այլ երկրների փորձը մեզ համար շատ կարեւոր է, եւ ցույց է տալիս, որ հստակ պետական արձագանքի եւ ամուր կարգապահության պայմաններում, վիրուսի արագ տարածումը կարելի է սկզբից կանխել, իսկ հետո նրա օջախները կարելի է նաեւ աստիճանաբար լոկալիզացնել եւ մարել։

Մեր բոլորից է կախված, թե որքանով կկարողանանք դա անել Հայաստանում, պաշտպանելով մեր եւ մեր մերձավորների կյանքն ու առողջությունը այս սարսափելի վարակից, եւ հետագա հապաղումն արդեն անթույլատրելի է։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծանու՛ն մարդ»․ այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91–րդ տարեդարձն էԼույս չի լինի. հասցեներԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցՎրաստանն ու Ադրբեջանը «Մետաքսի ճանապարհ»-ի կառուցման հարցն են քննարկելԲաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արելԵղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնԶելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանըԱրամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարիՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականներինՎաղը ձմեռային արևադարձի օրն էՆեթանյահուն ու Թրամփը կքննարկեն Իրանի վրա նոր հարձակումների հարցըԽնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազանը նամակ է հղել հիվանդանոցիցԼոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանըԻնչպիսի՞ն կլինի ձեզ համար Նոր տարին․ Ընտրեք զանգակՅուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասինԱրցախյան միակ մարզական կազմակերպությունը մրցույթ անցկացրեց ու պարգևատրեց լավագույններինՄոլորված քաղաքացուն հայտնաբերեցինԱրցախի հարցը չի կարող փակ լինել, այն բնական հարց է, այն հայկական հարցի մի մաս է. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)Reuters. ԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համարՄեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձըՍամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին«Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից. «Փաստ»Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկելՄարզահամերգային համալիրում հանդես կգա դաշնակահար Լանգ Լանգը․ ԿԳՄՍ նախարարՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՀայկ Սարգսյանն ինձ երիտասարդ Հովիկ Աղազարյանին է հիշեցնում (տեսանյութ)Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համարՎանաձորում բախվել են «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2121»-ըԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնություն չի լինիԼավրովը Կահիրեում հանդիպել է Ալժիրի արտգործնախարարի հետԲախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկայինԱԳ նախարարի տեղակալը ՍԾՏՀ նիստին ընդգծել է «ԹՐԻՓՓ ուղու» իրագործման նշանակությունըՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունըՌուսաստանն ու Իրանը քննարկում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումըՁանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՌուսաստանի զինված ուժերի կողմից մասնակցել է 220 Հնդկաստանի քաղաքացի․Դոնալդ Թրամփը անորոշության մեջ էԼոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներԹուրք պաշտոնյաները Գյումրիում փակ հանդիպում են ունեցել ՀՀ ներկայացուցիչների հետ. մանրամասներ (տեսանյութ)ԱՄՆ-ն վերացնում է հակահետևակային ականների օգտագործման արգելքը. WPԱռաջին նավթամթերքի մուտքը դիվանագիտական քայլ է, բայց վստահության հիմք չի ստեղծում․ Մանասյան (տեսանյութ)Ադրբեջանի ու Չեռնոգորիայի ԱԳ նախարարները քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայում զինյալներին հարվածելու ծրագրերի մասին. AxiosԱՄՆ միջուկային զենքը Ճապոնիայում․ գաղտնի քննարկումներ, բաց սպառնալիքներ (տեսանյութ)Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերինԹրամփը կատակով ինքն իրեն գանձարանից պարգևատրել է 1 միլիարդ դոլարովԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներըԱմենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի․ Սուրենյանց
Ամենադիտված