Լույս չի լինի. հասցեներ Կենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերից Վրաստանն ու Ադրբեջանը «Մետաքսի ճանապարհ»-ի կառուցման հարցն են քննարկել Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Զելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի ՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականներին Վաղը ձմեռային արևադարձի օրն է Նեթանյահուն ու Թրամփը կքննարկեն Իրանի վրա նոր հարձակումների հարցը Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազանը նամակ է հղել հիվանդանոցից 

Արտակարգ դրության դեպքում ինչպես է լուծվելու հանրաքվեի հարցը․ պարզաբանում է սահմանադրագետը

Բլոգոսֆերա

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ!

Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու եւ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար:

1.Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ՆԵՐԱՌՅԱԼ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ:

«Նորատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը: Հետեւաբար՝ ակնհայտ է, որ արտակարգ իրավիճակը եւս հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական սպառնալիք, ուստիեւ՝ արտակարգ դրություն հայտարարելու հիմք:

Միաժամանակ, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակի հասկացությունը, այն է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, ՀԱՄԱՃԱՐԱԿԻ, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեությանբնականոն պայմանների խախտման:

Վերոնշյալի համատեքստում հատկանշական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ, այն է՝ անսովոր ուժեղ համաճարակ:

2, Միեւնույն ժամանակ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ամրագրել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի ՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԴՐԱ ԱՆՀՆԱՐԻՆ Է:

Այսինքն, արտակարգ դրություն չի կարող հայտարարվել, եթե համապատասխան վտանգը կարող է վերացվել առանց կառավարության կողմից նման քայլի գնալու:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ արտակարգ իրավիճակում բժշկական օգնության ապահովման, պաշտպանության եւ այլ անհրաժեշտ գործողությունների քաղաքականությունը մշակում եւ իրակացնում են առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, հետեւաբար՝ նաեւ կրում են արտակարգ դրության սահմանման հիմնավորման եւ համապատասխան միջոցառումների իրականացման պատասխանատվությունը:

3.Միաժամակ հարց է ծագում, թե արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ինչպես է կարգավորվելու ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը:

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն Սահմանադրության ուժով հետաձգվելու եւ վերանշանակվելու է միայն արտակարգ դրության ավարտից հետո: Դիցուք՝ եթե կառավարությունը հայտարարած արտակարգ դրությունն ավարտի ապրիլի 5-ին, ապա հանրաքվեն կվերանշանակվի հունիս ամսա ընթացքում, օրինակ՝ հունիսի 7-ից 14-ի միջակայքում:

4. Սրան զուգահեռ կցանկանայի անդրադառնալ եւս մեկ կարեւոր հարցի: Սահմանադրություն նախատեսում է ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ եւ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ: Սակայն արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից կիրառվող սահմանափակումները չեն կարող լինել ինքնանպատակ եւ պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ սկզբունքին, այսինքն՝ լինեն պիտանի եւ անհրաժեշտ արտակարգ դրություն հայտարարելու նպատակին հասնելուն: Եթե տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու նպատակը նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է, եւ դրա հետագա տարածման կանխարգելումը, ապա, դիցուք՝ խոսքի ազատության կամ ԶԼՄ-ների գործունեության սահմափակումը որեւէ կերպ չի տեղավորվում վերոնշյալ նպատակի շրջանակներում, հետեւաբար՝ հնարավոր հայտարարվելիք արտակարգ դրությունը չի կարող նախատեսել կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, սահմանել զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելք եւ այլն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լույս չի լինի. հասցեներԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցՎրաստանն ու Ադրբեջանը «Մետաքսի ճանապարհ»-ի կառուցման հարցն են քննարկելԲաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արելԵղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնԶելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանըԱրամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարիՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականներինՎաղը ձմեռային արևադարձի օրն էՆեթանյահուն ու Թրամփը կքննարկեն Իրանի վրա նոր հարձակումների հարցըԽնդրում ենք Վեհափառ Հայրապետին անհողդողդ և անսասան մնա․ Միքայել Սրբազանը նամակ է հղել հիվանդանոցիցԼոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանըԻնչպիսի՞ն կլինի ձեզ համար Նոր տարին․ Ընտրեք զանգակՅուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասինԱրցախյան միակ մարզական կազմակերպությունը մրցույթ անցկացրեց ու պարգևատրեց լավագույններինՄոլորված քաղաքացուն հայտնաբերեցինԱրցախի հարցը չի կարող փակ լինել, այն բնական հարց է, այն հայկական հարցի մի մաս է. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)Reuters. ԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համարՄեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձըՍամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին«Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից. «Փաստ»Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկելՄարզահամերգային համալիրում հանդես կգա դաշնակահար Լանգ Լանգը․ ԿԳՄՍ նախարարՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՀայկ Սարգսյանն ինձ երիտասարդ Հովիկ Աղազարյանին է հիշեցնում (տեսանյութ)Յոթ Վերքում աղոթք բարձրացվեց ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և գերիների համարՎանաձորում բախվել են «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2121»-ըԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնություն չի լինիԼավրովը Կահիրեում հանդիպել է Ալժիրի արտգործնախարարի հետԲախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման տեխնիկայինԱԳ նախարարի տեղակալը ՍԾՏՀ նիստին ընդգծել է «ԹՐԻՓՓ ուղու» իրագործման նշանակությունըՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունըՌուսաստանն ու Իրանը քննարկում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումըՁանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՌուսաստանի զինված ուժերի կողմից մասնակցել է 220 Հնդկաստանի քաղաքացի․Դոնալդ Թրամփը անորոշության մեջ էԼոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներԹուրք պաշտոնյաները Գյումրիում փակ հանդիպում են ունեցել ՀՀ ներկայացուցիչների հետ. մանրամասներ (տեսանյութ)ԱՄՆ-ն վերացնում է հակահետևակային ականների օգտագործման արգելքը. WPԱռաջին նավթամթերքի մուտքը դիվանագիտական քայլ է, բայց վստահության հիմք չի ստեղծում․ Մանասյան (տեսանյութ)Ադրբեջանի ու Չեռնոգորիայի ԱԳ նախարարները քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայում զինյալներին հարվածելու ծրագրերի մասին. AxiosԱՄՆ միջուկային զենքը Ճապոնիայում․ գաղտնի քննարկումներ, բաց սպառնալիքներ (տեսանյութ)Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերինԹրամփը կատակով ինքն իրեն գանձարանից պարգևատրել է 1 միլիարդ դոլարովԴեսպան Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներըԱմենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի․ ՍուրենյանցԶելենսկին հայտարարել է` անհրաժեշտ է պատժել Ռուսաստանին
Ամենադիտված