Լինդսի Գրեմի պակասը շատ է զգացվելու. Թրամփ Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը 36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) 

Ինչ միջոցառումներ կարող են կիրառվել Արտակարգ դրության ժամանակ․ Էդմոն Մարուքյան

Բլոգոսֆերա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող են կիրառվել.

«1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.

3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.

6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.

7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.

8 վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.

9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.

10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.

11) պարետային ժամի սահմանում, այսինքն` ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

12) կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.

13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.

14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.

15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:

2. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը:

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք և ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի իմաստով տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որևէ ապացույց ունեցող անձը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լինդսի Գրեմի պակասը շատ է զգացվելու. Թրամփ Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված Փաշինյանին
Ամենադիտված