Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով մեկ օրվա մեջ կորցրել են շուրջ 68 միլիարդ դոլար
ԱյլԵրկուշաբթի համաշխարհային ֆոնդային շուկաների կտրուկ անկումից հետո աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ունեցվածքը նվազել է 68 միլիարդ դոլարով, հայտնում է Forbes ամսագիրը:
Ըստ Forbes Real-Time-ի՝ առավել տուժածների թվում են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որը կորցրել է 8,8 միլիարդ դոլար, Microsoft- ի նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը՝ 6,9 միլիարդ դոլար, և Oracle- ի հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 6 միլիարդ դոլար:
Անցած ամսվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է գրեթե 300 միլիարդ դոլարով, հայտնում է պարբերականը: Ամսվա կտրվածքով` ամենաշատը տուժել է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոլտին, որի կարողությունը փետրվարի 13-ից հետո նվազել է 29,6 միլիարդ դոլարով ՝ հասնելով 79,9 միլիարդ դոլարի: