Վթար՝ Աթենքի փողոցում. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Մարտի 17-ին, ժամը 23:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աթենքի փողոցում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գուրգեն Մ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Վարդան Գ.) մակնիշների ավտոմեքենաները:
Գուրգեն Մ.-ն և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Գոհարիկ Գ., ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)