Պատգամավորների օգնականներին խնդրում եմ դուրս գալ նիստի սենյակից․ Մխիթար Հայրապետյան
Քաղաքական
«Պատգամավորների օգնականներին խնդրում եմ դուրս գալ նիստի սենյակից»,- հորդորեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նիստի մեկնարկից րոպեներ անց:
Նա նիստը 5 րոպեով ընդմիջեց` բացատրություն չներկայացնելով: Նրա հետ նիստերի դահլիճից դուրս եկան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վերադարձից հետո Հայրապետյանը հայտարարեց. «Հուսով եմ` ըմբռնումով կմոտենաք և ներողամիտ կգտնվեք, բայց փակ տարածքում ենք և, կարծես, 20 հոգուց ավելի: Պետք է խուսափել մարդկային կուտակումներից»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)