Դուռը թակել էին, կնոջից ջուր էին խնդրել ու հափշտակել դրամապանակը. ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
ՏեսանյութերՄարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում, Թումանյան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի իր վագոն-տնակից գողացել են դրամապանակը։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 3-ին, վագոն-տնակի դուռը թակել է մի երիտասարդ՝ երեք ընկերների հետ։ Ջուր են խնդրել, եւ երբ հեռացել են, տուժողը նկատել է, որ պայուսակը բաց է, իսկ դրամապանակը, որի մեջ մոտ 130 հազար դրամ կար, գողացել են։
Գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները նույն օրը ոչ միայն պարզեցին վագոն-տնակ այցելած երիտասարդների ինքնությունը, այլեւ` թե նրանցից ով է կատարել գողությունը։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)