Մեծ Բրիտանիայում ստեղծված խուճապի պատճառով սուպերմարկետներում անկարգություններ են հասունանում (տեսանյութ)
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայում սուպերմարկետներում կարող են անկարգություններ հասունանալ։ Աշխատակիցները զգուշացրել են կառավարությանը, որպեսզի մթերային ապրանքատեսակների և մանրածախ սննդի համար ռացիոնալացում կազմակերպվի հնարավոր անկարգությունները և քաղաքացիական անհնազանդությունը կանխելու նպատակով։ Դրանք կարող են բռնկվել առաջիկա շաբաթների ընթացքում, եթե արտադրությունն ի վիճակի չլինի պահպանել հաճախորդների՝ գնալով մեծացող պահանջարկը, հայտնում է The Telegraph-ը։
Բրիտանացիներին, իհարկե, զգուշացվել է զերծ մնալ ոչ խելամիտ գնումներից, սակայն խուճապը չի դադարում։ Չորեքշաբթի առավոտյան, դեռևս, խանութների առջև դրանց ավտոկայաններում աննկարագրելի մեծ հերթեր են գոյացել։ Այս ամենը կանխելու նպատակով՝ կառավարության որոշմամբ՝ գնորդների համար սահմանափակումներ կգործեն։ Կթույլատրվի գնել առավելագույնը երեք մթերային և երկու տնտեսական ապրանք՝ զուգարանի գլանափաթեթներ, օճառ և այլն: Նախորդ օրվա տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը հասել է 71-ի, հաստատվել է վարակվածության 1950 դեպք: