«Հոգիս այրվում է դժոխքի կրակներում»․ Ջիգանի կնոջ հուզիչ գրառումը
ԱյլՌեփեր Ջիգանի կինը Օքսանա Սամոյլովան իր որդու մեկ ամսեկանի առթիվ ինստագրամում հուզիչ գրառում է կատարել․
«Այսօր Դավիդիկի մեկ ամսեկանն է, Այս բոլոր իրադարձությունների մեջ ես նույնիսկ չէի կարողանում Ձեզ պատմելինչպիսինն է իմ որդին։ Մենք պետք է անսահման երջանիկ լինեինք, բայց այնպես ստացվեց, որ այս վերջին ամիսը իմ կյանքի ամենավատ ամիսն։
Այն ամենը, ինչ կառուցվել էր 10 տարիների ընթացքում, միանգամից փլուզվեց։ Ես չգիտեմ այլևս ինչ ասել։ Չեմ կարող անհոգ սթորիներ անել, բայց և չեմ ուզում իմ վշտերով ծանրացնել ձեզ։ Չեմ կարող ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունեցել, բայց չեմ էլ պատրաստվում ամեն ինչ պատմել սոցցանցերում կամ հեռուստահաղորդումների մասնակցել։
Իրավիճակը բարդանում է նրանով, որ մենք դեռ չենք կարողանում վերադառնալ տուն: Ես հոգնել եմ, իմ էներգիայի մակարդակը բացասական է, և հոգիս այրվում է դժոխքի կրակներում:
Բայց ես ամբողջ ամիս եղել եմ աշխարհի ամենաքաղցր և սիրված տղայի մայրը»։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ռեփեր Ջիգանը հայտնվել է վերականգնողական կենտրոնում։ Ջիգանը Instagram-ի իր էջում հայտարարել է, որ գտնվում է «գժանոցում», որտեղ նրան լավ բուժում և կերակրում են:
Посмотреть эту публикацию в Instagram