Բակո Սահակյանը հրամկազմին հանձնարարականներ է տվել բանակում կորոնավիրուսը կանխելու մասով
Արցախ
Նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ խորհրդակցություն է հրավիրել` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:
Քննարկվել են բանակաշինությանը, արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին՝ քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)