Ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների բացառիկ տաղանդը․ Փաշինյան
Քաղաքական
Այսօր, մարտի 19-ին կայացած հերթական նիստի ժամանակ ՀՀ կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար:
«Ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների բացառիկ տաղանդը: Ես երեկվա ու այսօրվա թվերը, որ տեսա, զարմացա, բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ մեր սահմանը փակ է, ամեն ինչ փակ է, բայց միևնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերք, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Առաջարկում եմ, որ մեր գործարարներին ծափահարենք այս ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար»,- ասաց վարչապետը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)