Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից 475 մարդ է մահացել
ԱշխարհԱնցած օրվա ընթացքում Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների թիվը հասել է 475-ի: Ընդհանուր առմամբ, բռնկման պահից մահացել է 2978 մարդ։ Այս մասին չորեքշաբթի օրը ասել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հայտնում է tass.ru֊ն: Նա նշել է, որ լավ ցուցանիշ նույնպես կա․ առողջացածների թիվն աճել է 1084-ով, այսինքն՝ 37% -ով, և հասել 4025-ի:
«Այս պահին երկրում վարակվածների ընդհանուր թիվը 28 710 է՝ 2 648-ով ավելի, քան նախորդ օրը: Ես կասեի, որ վարակվածության մակարդակը մնում է, մինչդեռ մահացությունն աճում է: Այսպիսով, բռնկման սկզբից վարակվել է ավելի քան 35 713 մարդ:
Վարակվածության և մահացության ամենամեծ թիվը մինչ այժմ Լոմբարդիայում է, որտեղ փետրվարի 21֊ին հայտնաբերվել է կորոնավիրուսի տեղական բռնկում։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց Առողջապահության բարձրագույն ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բրուզաֆերրոն, համաճարակն ընդգրկում է այլ տարածքներ, բայց այնտեղ տարածումը դանդաղ է: