Բրազիլիայում Հիսուս Քրիստոսի արձանի վրա պատկերվել է Հայաստանի դրոշը (տեսանյութ)
ՏեսանյութերՆախօրեին Ռիո դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը լուսավորվել է կորոնավիրուսի դեպքեր արձանագրած 166 երկրների պետական դրոշներով: Այս մասին հայտնում է Հայ-բրազիլական մշակութային տնտեսական ֆորումի ֆեյսբուքյան էջը:
Արձանի մոտ Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների համար:
Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մի քանի լուսանկարիչներ եւ օպերատորներ, քանի որ այս տեսարժան վայրը երեքշաբթի օրվանից փակ է այցելուների համար:
«Մենք աղոթում ենք կրկին միմյանց գրկելու եւ ուրախությամբ իրար ողջունելու համար: Սա պարզապես մեր հույսն է եւ մեր վստահությունը»,- իր խոսքում ասել է կարդինալը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)