«Հրապարակ»․ Քննարկում են գնալ Արցախ՝ «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու համար
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը կշարունակի հերթական քառօրյայից հետո։ Հիմա քննարկում են Արցախ այցելելու եւ «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու հարցը․ «Չի բացառվում, որ տեղում մի նիստ անենք ու հրավիրենք, ասենք, Լյովա Մնացականյանին, ով ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարն էր»։
Հիշեցնենք, որ ծանուցագիր է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, նիստը պետք է կայանար նախորդ քառօրյային, բայց հանրաքվեի, հետո կորոնավիրուսի պատճառով չկայացավ, թեեւ, մեծ հույսեր չունեն, որ նա կներկայանա։ ԱԺ առաջիկա քառօրյան կմեկնարկի մարտի 23-ին»: