Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերի թիվը մարտ ամսին նվազել է
Հասարակություն
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին երեւանյան շտապօգնությունը օրական մոտ 900-950 կանչեր է ստացել, իսկ այսօր դրանց թիվը կրճատվել է մինչեւ 700-750։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Մեր հիմնական կանչերը կապված են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ: Եթե համեմատում ենք սուր շնչառական հիվանդությունների՝ մարտ ամսվա օրական կտրվածքով կանչերի թիվը հունվար, փետրվար ամիսների հետ, ապա ասեմ, որ այստեղ էլ նվազում ունենք: Տարվա սկզբին մենք սուր շնչառականների հետ կապված օրվա ընթացքում սպասարկում էինք 150-220 կանչ, այսօր այդ թիվը տատանվում է 100-140-ի միջակայքում»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Նա հիշեցրեց, որ առանց լուրջ անհրաժեշտության շտապօգնություն կանչել պետք չէ՝ «թոքերը լսել» կարող է նաեւ ընտանեկան բժիշկը, իսկ շտապօգնության բրիգադները պետք է զբաղվեն այն մարդկանցով, ում իսկապես անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)