Եվգենի Պետրոսյանը և նրա 31-ամյա կինը ծնողներ են դարձել
ԱյլՀումորիստ Եվգենի Պետրոսյանը և նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան, ծնողներ են դարձել: Այս մասին հայտնում է Starhit-ը:
Նրանք դրա մասին հայտնել են միայն մտերիմներին, երեխայի սեռը դեռ թաքցնում են:
«Երկուսն էլ անչափ երջանիկ են»,- պարբերականին պատմել է զույգի շրջապատից մեկը: Նշվում է, որ երեխան լույս աշխարհ է եկել մարտի 13-ին, Դուբայի բժշկական կենտրոններից մեկում:
Աղբյուրի տվյալններով՝ 74-ամյա Պետրոսյանն ու նրա 31-ամյա կինը հենց այդ պատճառով են մեկնել ԱՄԷ: Զույգը դեռ պաշտոնապես չի հաստատել լուրը:
Նշենք, որ սա Պետրոսյանի երկրորդ երեխան է: Ավագն աղջիկ է՝ Վիկտորինան: