ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով հետաձգեց ՉԼ-ի ու ԵԼ-ի եզրափակիչները
Սպորտ
ՈՒԵՖԱ-ն որոշել է հետաձգել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունների եզրափակիչները կորոնավիրուսի պատճառով։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը։
Հետաձգվելու է նաև կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը։
Նոր ամսաթվերը հայտնի են դառնալու ավելի ուշ։ Այն որոշվելու է ավելի վաղ ձևավորված աշխատանքային խմբի կողմից։ Նրանք դիտարկելու են բոլոր տարբերակները։
Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել էր ԵՎՐՈ-2020-ը։ Այն կայանալու է 2021 թվականին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)