«Օրենքով գող» Լեվան Բուլիսկերիան հայտնվել է հոգեբուժարանում
ԱյլՔրեական հեղինակություն Լեվան Բուլիսկերիան, ով առավել հայտնի է Լեվան Գալսկի մականվամբ, Դիմիտրովգրադի բանտից (Ուլյանովսկի շրջան) դուրս գալուց հետո հայտնվել է հոգեբուժարանում:
«Прайм Крайм»-ի փոխանցմամբ՝ 41-ամյա քրեական հեղինակությանն սկսել է թվալ, թե իր գլխում «ընկեր է ապրում»:
Բժշկի նշանակած դեղամիջոցներն ընդունելուց հետո այդ «ընկերը հեռացել է», սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձել է:
Լեվան Գալսկին «թագի» տոհմիկ կրող է և իր կոչումը կրում է արդեն մեկուկես տասնյակ տարուց ավելի: 2009թ. Լեվան Բուլիսկերիան դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, պատիժը կրում էր Գոռնո-Ալթայսկում: Գալսկին ազատ է արձակվել գաղութից 2012թ., կրկին կալանավորվել է 2017 թվականին՝ թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով: