Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով Վիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց 

Ինչու ԱՄՆ-ն դադարեցրեց Արցախին տրամադրվող օգնության ծրագիրը

Հասարակություն

ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող շուրջ 1,5 միլիոն դոլարի աջակցությունը, որով Արցախում և հարակից տարածքներում իրականացվում էր ականազերծման աշխատանքներ: Նշենք, որ այս որոշման մասին, դեռևս փետրվարին, հայտարարել էր ԱՄՆ կոնգրեսական հայկական խմբի անդամը: Նա զգուշացրել էր, որ պետդեպարտամենտում մտադիր են վերացնել Արցախին հատկացվող օգնությունը: Եվ, չնայած նա այդ որոշումն անտրամաբանական էր համարել և պնդել, որ հիմքեր չկան, այնուամենայնիվ, արդեն օրեր շարունակ հստակ որոշումը շրջանառվում է լուրերում և ՀՀ ԱԳՆ-ն այն չի հերքում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ ԼՈՒՐԵՐ․ com-ը զրուցել է ծրագրի դադարեցման պատճառների և հետևանքների մասին:

«Դեռևս 2000-ական թվականներից իրականացվող այդ ծրագիրը նախատեսված էր կոնկրետ ժամկետով և ուներ սահմանափակ բյուջե: Մեր ամերիկացի գործընկերները, դեռևս անցած տարվանից, հիշեցնում էին, որ ծրագրի ժամկետները սպառվում են և ծրագիրը մոտենում է իր ավարտին: Սա առաջին պատճառն է, որ ծրագիրը դադարում է, իսկ երկրորդ կարևոր պատճառն այն է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը վարում է հստակ քաղաքականություն արտաքին ֆինանսավորումները կրճատելու ուղղությամբ»:

 Խնդրեցինք անդրադառնալ ընդդիմադիրների և փորձագետների այն տեսակետերին, որոնց համաձայն՝ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ Հայաստանի նոր իշխանությունը չի կարողացել գտնել ԱՄՆ-ի հետ երկխոսելու, ԱՄՆ-ին նոր գաղափարներ ու ծրագրեր առաջարկելու միջոցներ, և հայ-ամերիկյան հարաբերությունները մինչ օրս ընթանում են բացառապես նախկին իներցիայով: Ի պատասխան այս պնդման՝ Հայրապետյանն ասաց, որ այդպիսի հայտարարություններով, հատկապես ընդդիմադիրները, փորձում են օգտվել մարդկանց չիմացությունից:

«ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը, վստահ կարող եմ ասել, որ խորհրդարանական մակարդակում մի քանի աստիճան վերև է բարձրացել: Այդ համագործակցության ակնհայտ արդյունքները շուտով ակներև կդառնան: Կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց ԱՄՆ կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցների այցն Արցախ: Այցով  նախատեսվում էր, որ աշխատակիցները դիտորդական առաքելություն պետք է իրականացնեին սպասվող ընտրությունների ընթացքում: Սա ևս վկայում է, որ մեկ ծրագրով բնորոշել ամբողջ հարաբերությունները, պետք չէ: Մենք հետ չենք կանգնում ծրագիրը երկարաձգելու և կրկին ֆինանսավորում ստանալու գործընթացից: Խորհրդարանական դիվանագիտական խումբն ու գործադիրի դիվանագիտական խումբը միասին աշխատում են այս ուղղությամբ»:

Պատգամավորի պնդմամբ՝ այդ համագործակցության արդյունքում մոտ 70 կոնգրեսականներ դիմել են կոնգրեսի հատկացումների հանձնաժողով՝ կոչ անելով, որ 2021 թվականի ֆինանսների կառավարման մեջ կրկին հաշվի առնեն ծրագիրն ու տրամադրեն ֆինանսավորում:

«Դեռ պարզ չէ ծրագրի հետագան, սակայն մեր ԱՄՆ գործընկերներն իրենք կոչ են արել այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնել: Նրանք հանդիպումների ընթացքում միշտ մատնանշել են իրենց կառավարության որգեգրած քաղաքականությունը, որով ոչ միայն Արցախին, այլև շատ այլ պետություններին հատկացվելիք ֆինանսները կամ կրճատվել են, կամ դադարեցվել»:

 Պատգամավորը ականազերծման գործընթացը շատ կարևոր է համարում, և, եթե ԱՄՆ-ն չվերանայի որոշումը, ապա նրա կարծիքով,  անպայման, այլ միջոցներով պետք է այն իրականացվի:

Նշենք, որ փորձագետների կարծիքով՝ ծրագրի դադարեցման որոշման մեջ իրենց մեծ «ներդրումն» ունեն ադրբեջանցի լոբբիստները, որոնք շատ ակտիվ գործունեություն են ծավալում վերջին շրջանում: Նրանք մեծամասամբ աշխատում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հետ և բավական մեծ գումարներ են ծախսում լոբբիզմի նպատակով: Հնարավոր է՝ հենց այդ աշխատանքի արդյունքն է, որ Ադրբեջանին հատկացվելիք օգնության ծավալները պահպանել: 

Տեղեկացնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի իրավական հարցերով օգնական Էլիաբեթ Թեյլորը ասել է, որ Արցախին հատկացվող այդ օգնության փոխարեն պետդեպարտամենտը կարող է ֆինանսավորել մեկ այլ ծրագիր, որն ուղղված է լինելու բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը: Այս ծրագրի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Որպես ամփոփում ընդգծենք, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ պետությունն էր, Հայաստանից բացի, որը թեև չի ճանաչում Արցախի պետականությունը, այնուամենայնիվ, ուղիղ օգնություն էր հատկացնում Արցախին: Ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ ականազերծման աշխատանքների արդյունքում ականազերծել են մոտ տասը հազար կասետային ռումբ և ական, դրա շնորհիվ փրկվել է հարյուրավոր մարդկանց կյանքեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում
Ամենադիտված