«Դա բացարձակապես ձեր գործը չէ»․ Եվգենի Պետրոսյանը՝ իր՝ երեխա ունենալու լուրերի մասին
ԱյլԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 74-ամյա դերասան Եվգենի Պետրոսյանը և նրա կինը ՝ Տատյանա Բրուխունովան, երեխա են ունեցել ԱՄԷ-ի կլինիկաներից մեկում: Ըստ այդ տեղեկությունների՝ զույգը դիմել է սուրոգատ մոր ծառայությանը:
Կատակերգուն Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում մեկնաբանել է իր երեխայի ծննդյան մասին լուրերը։
«Գիտեք, ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել ձեզ: Պարզապես կարող եմ ասել, որ դա բացարձակապես ձեր գործը չէ», - ասել է Պետրոսյանը: Սակայն նա ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Պետրոսյանի և Բրուխունովայի հարսանիքի մասին: Կատակերգուն նման հրապարակումները անվանել էր «զրպարտություն, վիրավորանք և անձնական կյանքի ծաղրանք»՝ առանց հաստատելու կամ հերքելու ամուսնության մասին լուրերը: