Առողջապահության նախարարությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը
Հասարակություն
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը:
Դիմումի ձեւերը կարող եք ներբեռնել հղումով: Դիմումը պետք է լինի ստորագրված եւ պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն եւ/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:
Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձեւերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով:
Դիմումների գրանցման եւ ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը