Բելառուսում հրաժարվում են հետաձգել ֆուտբոլային հանդիպումները
Սպորտ
Արևելյան Եվրոպայի երկրները վերջին են մայրցամաքի վրա, որոնք չեն դադարեցրել սպորտային իրադարձությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով, գրում է goal.com֊ը։
«Արսենալ»-ի և «Բարսելոնա»-ի նախկին աստղ Ալեքսանդր Հլեբը փորձել է լույս սփռել կորոնավիրուսի հետ կապված՝ Բելառուսում տիրող քաոսային իրավիճակում՝ առաջարկելով, որ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կարող են Բելառուս գնալ, քանի որ երկրի ղեկավարը հրաժարվում է ֆուտբոլը հետաձգելուց:
Եվ իսկապես, մինչդեռ ողջ աշխարհում դադարեցրել են ֆուտբոլային բոլոր հանդիպումները կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Բելառուսում հինգշաբթի օրը կիսով չափ դատարկ մարզադաշտում կանցկացվի ֆուտբոլային հանդիպում, ինչպես նախատեսված էր։ Ինքը՝ Հլեբը, հասկանում է արտակարգ դրության իրավիճակի ծանրությունը և նրա ընտանիքը մեկուսացած է։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան