Կաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարան Ինչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Փալմերը Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ Ռուբիո Ժնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Ինչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը Շատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվի Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են 

Տնտեսական գործունեության ո՞ր տեսակներով կարելի է զբաղվել. պարետի որոշումը

Հասարակություն

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության
տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (այսուհետ՝ ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի՝ սույն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների.

2) Սույն որոշման հավելվածով չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը այն դեպքում, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով.

3) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ հանրային սննդի հետ կապված տնտեսական գործունեության այն տեսակների, որոնք իրականացվում են առաքման միջոցով (խոհանոցների գործունեություն), ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.21.0»): Թույլատրվում է սույն որոշման հավելվածով տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարանների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.29.1» –
Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ)՝ պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը.

4) Պարետի պահանջով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

5) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ ՏԳՏԴ «96.09.0» ենթադասի (Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում) մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

2. Սահմանել, որ սույն որոշմամբ չարգելված, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.

1) «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.

2) «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

3) «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով.

3. ՏԳՏԴ «O» (Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն) հատվածի գործունեության հետ կապված կարգավորումները սահմանվում են Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ:

4. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

5. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝

1) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն.

2) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10- 2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

6. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ) ՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

7. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 23-ի N 13 որոշումը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության ժամանակավորապես արգելված տեսակներից բացառությունները՝ այստեղ :

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կաթողիկոսի օրհնությամբ՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Լարիսա Դոլինան կարող է կորցնել ևս երկու բնակարանՌուբիոն շնորհավորել է ԼավրովինԻնչ են քննարկել դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական ՓալմերըԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի36 ժամ ջուր չի լինելու«Այսօրվա նիստը տևեց ընդամենը 4.5 ժամ»․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ ՌուբիոԺնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումներըՔանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվելԻնչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփի և Մադուրոյի հնարավոր հանդիպման մասինՇատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Հայ հոգևորականը միշտ ապրել ու գործել է նաև հանուն հայրենի երկրի և ազգի․ Հայր Ասողիկ Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվիԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵվրահանձնաժողովը սպառնում է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են2027թ. կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը Արթուր Նահապետյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունըՍրանք անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Գեղամ ՄանուկյանՔննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը«Քո կողքին ես սովորեցի չվախենալ». Մանո Գրիգորյանի շնորհավորանքը՝ ամուսնուն Պուտինը նշել է, թե որ գրքերը պետք է կարդալՄեկնարկեցինք 1-2 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական ծառայությունը․ Ժաննա Անդրեասյան Սաուդյան Արաբիայի անապատներում ձյուն է տեղացել (տեսանյութ)Տեղի կունենա Լիբանանի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլըԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Հայաստանում ԶՖԳ նոր գրասենյակի բացումը խթան կհաղորդի երկկողմ զարգացման գործընկերությանը. Տիգրան ԽաչատրյանՊարեկային ծառայությունը նախատոնական օրերին և Ամանորին ուժեղացված ծառայություն է իրականացնելու. ՆԳՆ Չինաստանը բողոք է ներկայացրել Միացյալ ՆահանգներինԻնչ հարցեր են քննարկվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ Բլոգեր Օնիկ Հարությունյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան Վարդենիսում 43-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը. BBCԹող խաղաղություն լինի․ հանդիպել են Արամ Ա-ն ու Լիբանանի նախագահը Մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Ուկրաինական ԱԹՍ-երը հարվածել են Կասպից ծովի ռուսական երրորդ նավթային հարթակին Եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա Եզրաս սրբազանը գործել է հանուն իր պետության անվտանգության․ Արսեն ԲաբայանՓաշինյանը պատվիրակություն է գործուղում Եգիպտոս Վեդիում եղբայրները ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու Պուտինը համաձայն է փոխզիջումների գնալ Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆԼոռիում բախվել են Volkswagen Passat-ը և Howo-ն. 2 վիրավորներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են Երևան Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելություն Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍՆԱրմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Ամենադիտված