Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով Վիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց 

Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման

Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է եւ թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Փողոցում հայտնված քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի «կենսական անհրաժեշտ» տեղաշարժի տրամաբանության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, որը ժողովրդին հղեց մարտի 24-ին:

«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Ինչ վերաբերվում է կենսական անհրաժեշտ համարվող գործունեությունների եւ տեղաշարժերի ցանկերին, Պարետատունը դրանք հրապարակել է արդեն եւ հարկ չեմ համարում թվարկել բոլոր դեպքերը:

Նշեմ միայն, որ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը եւ ճիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն եւ բանկեր, բայցեւ ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայն գնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգ ծառայություններից:

Սիրելի հայրենակիցներ, հասկանում եմ, որ շատերը նման ծառայություններից օգտվելու փորձ չունեն, բայց սա շատ լավ առիթ է սովորել ժամանակակից աշխարհին հատուկ տեխնոլոգիական այս լուծումներին, մանավանդ որ այդ ծառայությունները ձեր կյանքը միանշանակ կդարձնեն ավելի հարմարավետ ոչ միայն համաճարակի պայմաններում, այլեւ դրանից հետո:

Ուզում եմ նաեւ ներողություն խնդրել բոլորիցդ այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար: Հույս ունեմ, սակայն, որ բոլորիդ համար ակնհայտ է, որ սա արվում է հենց ձեր եւ հատկապես մեր ազգային գիտակցության հենասյուների՝ մեր ծնողների, տատիկների եւ պապիկների անվտանգությունն ապահովելու համար:

Նշեմ նաեւ, որ հենց այս նպատակով բոլոր այն թոշակառուները, ովքեր իրենց թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ եւ թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում Հայփոստի շրջիկ խմբերի կողմից:

Նաեւ սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը առավոտյան ժամը 10-ից 12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին: Բոլոր մյուս քաղաքացիներին կոչ եմ անում այդ ժամերին խանութներից գնումներ չկատարել:

Իմ կոչն ու խնդրանք է բոլորիդ՝ մաքսիմալ լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում: Եւ ընդհանրապես, խստագույնս հետեւել պարետատան բոլոր հրահանգներին:

Տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի բոլոր կանոնները եւ հետեւել առողջապահության նախարարության հրահանգներին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»
Ամենադիտված