ԱԺ-ում վաղվանից կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն. Միրզոյան
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովում վաղվանից կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն՝ խորհրդարանի օրինաստեղծ գործունեության ապահովման պարտադիր պայմանով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:
«ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում են տանից։ Զուգահեռաբար նախապես կազմվել են ավելի խիստ սահմանափակումների ռեժիմով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործարկելու նպատակով։ Եվ ահա, վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն՝ ԱԺ օրինաստեղծ գործունեության ապահովման պարտադիր պայմանով։ ԱԺ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով, որն իր հերթին կախված կլինի արտակարգ դրության պայմաններում աշխատակազմի կոնկրետ ստորաբաժանման գործառույթների պահանջվածությունից»,- գրել է Միրզոյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)