Վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակը հիմա է. Փաշինյան
Հասարակություն
Տանը մնալու, մեկուսանալու և ինքնամեկուսանալու ժամանակը չափազանց հարմար է կարդալու, մտածելու, մեր երազած ապագան պլանավորելու և այդ ապագան կյանքի կոչելու վճռականությամբ տոգորվելու համար: ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակը հիմա է, որովհետև այժմ բնակչությունը կանգնած է անառողջ ապրելակերպի մարտահրավերների առաջ. «Կոչ եմ անում այս ժամակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու համար»:
Վարչապետը նաև կոչ է արել զբաղվել ֆիզիկական կուլտուրայով ՝ առավոտյան վազել, մարմնամարզություն կատարել և հեծանիվ վարել՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ