ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը Հայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակ Վեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածուն ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ Վրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համար Խաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերը Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգին Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն 

«Փաստ». ՊՆ-ն ներկայացրել է վարձակալությամբ բնակվող զինծառայողներին վերաբերող նոր նախագիծ

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ:

Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է զինծառայողներին եւ օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապակենտրոնացնելու եւ անմիջականորեն զինծառայողի ծառայության վայրի զորամասի կողմից գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ինչի՞ մասին է խոսքը: Կառավարության 2018թ.-ի նոյեմբերի 23-ի N 1321-Ն որոշման համաձայն՝ զինծառայողներին եւ օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման): Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետեւ ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը: 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, փորձը ցույց է տվել, որ շահառուի դիմումից մինչեւ համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տեւում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն՝ հաշվի առնելով զորամասերի տեղակայումները, շահառուն ստիպված է լինում մի քանի ամիս իր միջոցների հաշվին վճարել բնակվարձը, ինչն էլ հանգեցնում է զինծառայողների շրջանում արդարացի դժգոհությունների: Այս առումով գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կընձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը եւ փաստաթղթաշրջանառության ծավալները:

Նախարարությունն ընդգծում է՝ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական եւ զինծառայողների շահերից բխող գործընթացը:

Այսպիսով՝ որոշման նախագծի համաձայն ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացումը վերապահվում է զորամասի հրամանատարին, կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը եւ ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման եւ դադարման պայմանները:

Միեւնույն ժամանակ պաշտպանության նախարարությունը նշում է, որ այս նախագծի ընդունման պարագայում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա, դրա ընդունումը 2020թ.-ի եւ հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին
Ամենադիտված