ՀԿԵ ղեկավար կազմն իր 1 օրվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի համար բացված հաշվին
Հասարակություն
Հարավկովկասյան երկաթուղին միացել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար անցկացվող դրամահավաքին: Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին իրենց մեկօրյա աշխատավարձերն են փոխանցել ընկերության ղեկավար կազմի ներկացայուցիչները:
Փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ:
Լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ ՀԿԵ-ն մշտապես մասնակցում է հասարակական կարևոր նախագծերին և բարեգործական ակցիաներին, օժանդակություն ցուցաբերում կրթական կազմակերպություններին և ծրագրերին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)