ՔԿՀ-ներում կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում բանտարկյալն անմիջապես կմեկուսացվի
Հասարակություն
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման դեպքում բանտարկյալն անմիջապես կմեկուսացվի և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։
«Որևէ դատապարտյալի մոտ նոր տիպի կորոնավիրուսի նախանշաններ հայտնաբերելու դեպքում նրան անմիջապես կմեկուսացնեն, որպեսզի նվազեցվի շփման մակարդակը և կանխարգելվի այլ անձնաց՝ այդ թվում ծառայողների հետ շփումը։ Նախանշաններ ունեցող դատապարտյալին կթեստավորեն, և արդյունքը դրական լինելու դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ՝ այնպես, ինչպես մյուս քաղաքացիների համար է արվում, առանց բացառության»,- նշեց Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ