Քննչական կոմիտեն նոր մամուլի խոսնակի ժ/պ ունի
Հասարակություն
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռիմա Եգանյանը։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Ռիմա Եգանյանը:
Եգանյանը տարիներ շարունակ աշխատել է պետական տարբեր գերատեսչություններում՝ կառավարությունում, էներգետիկայի նախարարությունում, ԴԱՀԿ ծառայությունում, իսկ մինչև մարտի 9-ը գլխավոր հարկադիր կատարողի մամուլի հարցերով օգնականն էր։
Նշենք, որ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը տևական ժամանակ զբաղեցնում էր Նաիրա Հարությունյանը, սակայն կառավարության տեղեկատվական վերլուծական ՊՈԱԿ տեղափոխվելուց հետո փոխարինեց Արամ Ավետիսյանը: Վերջինս օրեր առաջ մեղ տեղեկացրեց, որ ազատվում է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)