Պարետի որոշումը մի քիչ տրամաբանական չէ. իրավաբան
Հասարակություն
Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ մեքենաներից 92 հոգի, որպես երրորդ անձ, դուրս են հրավիրվել ոստիկանների կողմից՝ ընդգծելով, որ դա արվում է երկրում արտակարգ դրության ռեժիմում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների հետ կապված: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը իրավաբան Հակոբ Սաֆարյանից փորձեց պարզել, թե որքանով է սա իրավաչափ:
«Պարետի որոշումն է այն, որ երկու անձից ավելի չպետք է միևնույն մեքենայով երթևեկեն: Հարցն այս որոշման իրավաչափությունն է: Օրինակ, տանը կարող են երեք կամ չորս հոգի լինել, ովքեր, բնականաբար, միասին են ապրում, ընտանիք են, բայց նույն այդ մարդիկ միասին երթևեկել չեն կարող: Սա մի քիչ տրամաբանական չէ»,-ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ, այնուամենայնիվ, դա որոշում է, որին պետք է հետևել.
«Կարծում եմ, պետք է բողոքարկվեր, քանի որ այս տարբերակով թերի է: Չգիտեմ՝ որն է տրամաբանությունը:
Օրինակ ասում են՝ երրորդ անձանց իջեցնում ենք մեքենայից: Անձամբ ես չգիտեմ, թե ինչպես է որոշվում՝ ով է երրորդ անձը կամ որն է ավելի ապահով՝ երբ մարդ երթևեկում է իր ընտանիքի հետ, թե երբ տաքսիից է օգտվում: Ամեն դեպքում, որոշումը սա է, որի թերություներից անկախ՝ պետք է հետևենք»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)